Ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը երկարաձգվել է
Լուրեր |
Սահմանահատումից առաջ հնարավոր է ստուգել վկայականի QR կոդը։
Ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ նոր ստացման դիմումը հնարավոր է ներկայացնել նաև առցանց՝ MiD բջջային էլեկտրոնային ստորագրության օգտագործմամբ։ Այդ մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Միաժամանակ նշվում է, որ թղթային դիմում ներկայացնելու հնարավորությունը պահպանվում է այն քաղաքացիների համար, ովքեր չունեն MiD։
Հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Քաղաքացիները կարող են շարունակել օգտագործել ժամանակավոր պաշտպանության վկայականը, որի վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ մուտքի ուղղությամբ սահմանահատման դեպքում ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Միևնույն ժամանակ, եթե վկայականի ստացումից հետո անձնագիրը փոխվել է՝ կորուստ, ժամկետի ավարտ կամ վնասման պատճառով, անհրաժեշտ է ներկայացնել նոր դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։
Ծառայությունը նաև հայտնում է, որ սահմանահատումից առաջ հնարավոր է ստուգել վկայականի QR կոդը, որը ցույց է տալիս դրա վավերականության ժամկետը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․