Ուսուցիչների 1 դրույքը սահմանվել է 18 դասաժամ․ ԿԳՄՍ նախարար
Լուրեր |
Ուսուցիչների զբաղվածության մակարդակը նույնպես զգալիորեն աճել է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ներկայացրեց հանրակրթության ոլորտում վերջին տարիների հիմնական առաջընթացները՝ շեշտելով ուսուցիչների ծանրաբեռնվածության և վարձատրության բարելավումը։ Նախարարը նշեց, որ դպրոցների ֆինանսավորումը 2019 թվականի 85.26 միլիարդ դրամից աճել է մինչև 2026 թվականի բյուջեում նախատեսված 131.6 միլիարդ դրամի, ինչը 64.8 տոկոսով ավելի է նախորդ ժամանակաշրջանի համեմատ։
«Կարևոր բարեփոխումներից է նաև ուսուցչական ծանրաբեռնվածության վերանայումը․ եթե նախկինում մեկ դրույքը 22 դասաժամ էր, ապա այժմ այն սահմանվել է 18 դասաժամ՝ տարրական և 20 դասաժամ՝ հիմնական ու ավագ դպրոցների համար։ Սա ուղղակիորեն նպաստում է կրթության որակի բարձրացմանը և ուսուցչի աշխատանքի արժևորմանը»,-նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ուսուցիչների զբաղվածության մակարդակը նույնպես զգալիորեն աճել է։
«Եթե 2019-ին մեկ դրույք և ավելի ծանրաբեռնված էր 6971 ուսուցիչ՝ ընդհանուր 31 հազարից, ապա այսօր այդ թիվը հասել է մոտ 14 հազարի։ Սա վկայում է համակարգի արդյունավետության բարձրացման և մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործման մասին»,-ընդգծեց նախարարը։
Բացի դրանից, նախարարի խոսքով՝ բարձրացել է ուսուցչական կազմի կրթական մակարդակը։
«2019 թվականին համակարգում ունեինք ավելի քան 2200 ուսուցիչ, որոնք չունեին բարձրագույն կրթություն։ Այսօր նրանց թիվը նվազել է մինչև 594։ Նրանք կամավոր ատեստավորման միջոցով հավաստել են իրենց առարկայական գիտելիքները և շարունակում են աշխատել»,-տեղեկացրեց Ժաննա Անդրեասյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․