2025-ի երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ի հարկային վճարումները աճել են գրեթե 64%-ով
Լուրեր |
Զուգահեռաբար աճել են նաև աշխատավարձային վճարումները։
2025 թվականի երկրորդ կիսամյակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վճարել է 8.636 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 3.4 մլրդ դրամով կամ 63.7%-ով։
Համեմատության համար՝
-
2024թ. երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ի հարկային վճարումները կազմել են մոտ 5.277 մլրդ դրամ։
Զուգահեռաբար աճել են նաև աշխատավարձային վճարումները։
2025 թվականի երկրորդ կիսամյակում ընկերության աշխատակիցներին վճարված աշխատավարձերի ընդհանուր ծավալը (առանց եկամտային հարկի) կազմել է 9.547 մլրդ դրամ, ինչը 744 մլն դրամով կամ 8.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։
-
2024թ. երկրորդ կիսամյակում աշխատավարձերի վճարումները կազմել են մոտ 8.803 մլրդ դրամ։
Նշվում է, որ 2025 թվականի երկրորդ կիսամյակում գրանցված ցուցանիշները զգալիորեն գերազանցել են նաև 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Այդ ժամանակահատվածում վճարվել էր շուրջ 7.359 մլրդ դրամ հարկ և տուրք, իսկ աշխատավարձերի վճարումների ընդհանուր ծավալը կազմել էր 8.238 մլրդ դրամ։
Այս աճը գրանցվել է այն փուլում, երբ ՀԷՑ-ում արդեն նախաձեռնվել էր վարչական վարույթ և նշանակվել էր ժամանակավոր կառավարիչ, ինչը, ըստ հրապարակված տվյալների, ուղեկցվել է ֆինանսական հոսքերի և վճարումների ավելացմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․