Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի. հայկական կողմի արձագանքը
Լուրեր |
Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և հանդիսանում է քաղաքի կարևոր խորհրդանիշներից մեկը:
Ստեփանակերտում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը (նկ. 1, 2): Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
«Թեև շինությունն ամբողջությամբ կանգուն է և արտաքինից անվնաս, սակայն մտահոգիչ է քաղաքի հայկական դիմագիծը ներկայացնող կառույցի պատուհանների վնասումը, որոնք նախկինում վնասված չէին: Սա ցույց է տալիս, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի (https://www.youtube.com/shorts/QSN6nc1sACg):
Ցավոք, թարմ լուսանկարներ, տեսանյութեր չունենք եկեղեցու ներսում պատկերը և իրավիճակը հասկանալու համար:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և հանդիսանում է քաղաքի կարևոր խորհրդանիշներից մեկը:
Մեր արձագանքը
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհանների դիտավորյալ վնասումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի («Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է։
Հաագայի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ուղղակիորեն պարտավորեցնում է կողմերին «արգելել, կանխել և, անհրաժեշտության դեպքում, կասեցնել մշակութային արժեքների նկատմամբ գողության, կողոպտման կամ յուրացման ցանկացած ձև և վանդալիզմի ցանկացած գործողություն»։ Իսկ 1999 թվականի Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի համաձայն՝ տարածքը վերահսկող կողմը պարտավոր է արգելել և կանխել մշակութային արժեքի ցանկացած ձևափոխում կամ դրա օգտագործման բնույթի փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնել կամ ոչնչացնել մշակութային կամ պատմական վկայությունները։ Եկեղեցու արտաքին տեսքի խաթարումը հենց այդպիսի ձևափոխում է։
Որպես հայկական մշակութային ժառանգությունը վերահսկող կողմ՝ Ադրբեջանը կրում է միջազգային իրավական պատասխանատվություն մշակութային արժեքի ամբողջականությունը չպահպանելու և վանդալիզմի գործողությունները չկանխելու համար։ Քանի որ տաճարը քաղաքի հայկական ինքնության կարևոր խորհրդանիշն է, նման գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել տարածքի հայկական մշակութային ժառանգության հետքերը, ինչը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին և միջազգային մարդասիրական իրավունքին։
2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով) կիրառեց հրատապ միջոցներ և պարտավորեցրեց Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը»։
Ստեփանակերտի եկեղեցու վնասումը նշանակում է, որ պետությունը չի կատարում միջազգային բարձրագույն դատարանի պարտադիր որոշումը։ Բացի այդ, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի (ICERD) համաձայն՝ մշակութային վանդալիզմը հաճախ դիտարկվում է որպես էթնիկ զտման և ռասայական խտրականության մաս։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը՝ հավասարապես մասնակցելու մշակութային կյանքին։ Հայկական հոգևոր կոթողների թիրախավորումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային ժառանգությունից օգտվելու հիմնարար իրավունքը։
Մշակութային արժեքների դիտավորյալ թիրախավորումը կամ վնասումը, որոնք ռազմական նպատակներով չեն օգտագործվում, Հաագայի 1999թ. Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածով որակվում է որպես լուրջ խախտում, ինչը կարող է հանգեցնել նաև անհատական քրեական պատասխանատվության»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․