Պետական պարտքի սպասարկման բեռը նվազում է․ Հայաստանի ֆինանսական կայունության պատկերը․ ֆինանսների նախարարի պարզաբանումը
Լուրեր |
Օտարերկրյա ներդրողները մասնակցում են նաև Հայաստանի տեղական աճուրդներին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2026 թվականին պետական պարտքի սպասարկման ծախսերը, ամենայն հավանականությամբ, կլինեն պլանավորվածից ավելի ցածր։
«Ինչ գրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ սա պայմանավորված է շուկաների դրական զարգացումներով՝ ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Հայաստանում։
«Եթե 2024 թվականին 10 տարի մարման ժամկետով գանձապետական պարտատոմսերը թողարկվում էին 9,6 տոկոս տոկոսադրույքով, ապա 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդում նույն պարտատոմսերի տոկոսադրույքը կազմել է 8,09 տոկոս»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարի գնահատմամբ՝ սա զգալիորեն դրական փոփոխություն է, որը միաժամանակ պայմանավորված է երկու գործոնով՝
մեկ կողմից ՀՀ բանկային համակարգում դրամային լիկվիդայնության աճով,
մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների շարունակվող հետաքրքրությամբ։
Նախարարը նշել է, որ օտարերկրյա ներդրողները մասնակցում են նաև Հայաստանի տեղական աճուրդներին, ինչը դրական ազդեցություն է ունենում տոկոսադրույքների նվազման վրա։
«Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել եմ՝ Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու անհրաժեշտության մասին, և փաստացի այս պահին այդ գործընթացը տեղի է ունենում»,- եզրափակել է Վահե Հովհաննիսյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․