Պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությունը շարունակելու է նպաստել տնտեսական աճին և Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը. ՊԵԿ նախագահ
Լուրեր |
Աշխատաժողովի հիմնական նպատակը հանրային և մասնավոր հատվածների միջև բաց, հաշվետու և արդյունավետ համագործակցության ամրապնդումն էր։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ջերմուկում մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետական կառավարման համակարգի, գործարար համայնքի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Աշխատաժողովի հիմնական նպատակը հանրային և մասնավոր հատվածների միջև բաց, հաշվետու և արդյունավետ համագործակցության ամրապնդումն էր։ Միջոցառումը կարևոր հարթակ էր՝ ոլորտային խնդիրները միասին քննարկելու, դրանց լուծման հնարավոր տարբերակները ներկայացնելու և այնպիսի գաղափարներ ձևակերպելու համար, որոնք կօգնեն երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի գործարար միջավայրը դարձնել ավելի մրցունակ և կանխատեսելի՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման։
Էդուարդ Հակոբյանը «Հաշվետու և մասնակցային կառավարում» պանելային քննարկմանը ներկայացրել է հարկային վարչարարության բարելավման, հատկապես, փոքր և միջին բիզնեսին ուղղված քայլերի և պրակտիկ լուծումների ընդլայնման ուղղությամբ Կոմիտեի տեսլականը։ Պանելային քննարկմանը մտքեր են փոխանակվել նաև տարբեր երկրներում լայնորեն կիրառվող բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման գաղափարի շուրջ։ ՊԵԿ նախագահի կարծիքով՝ նման ձևաչափերն արդյունավետ են ոչ միայն խնդիրների բացահայտման, այլև ընդհանուր պատկերացումների ձևավորման համար։ Կոմիտեի ղեկավարը վստահություն է հայտնել, որ պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությունը շարունակելու է նպաստել տնտեսական աճին և Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․