Կանգնած ենք տեխնոլոգիական համայնքի կողքին․ ԲՏԱ նախարար
Լուրեր |
Պետությունը ոլորտային միությունների հետ համագործակցությանը մոտենում է համակարգված ձևով։
Փետրվարի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՏՀՏ գործատուների միության նոր անդամներին նվիրված միջոցառում։ Այդ մասին հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են միությանը միացած նոր կազմակերպությունները, ինչպես նաև դրանց գործունեության հիմնական ուղղությունները։ Քննարկումները կենտրոնացել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման ընթացիկ միտումների և համագործակցության հնարավորությունների վրա։
Ողջույնի խոսքով հանդես գալով՝ նախարար Հայրապետյանը կարևորել է ՏՀՏ գործատուների միության դերը տեխնոլոգիական ոլորտում՝ այն ներկայացնելով որպես պետություն–մասնավոր հատված փոխգործակցության ձևաչափ։ Նրա խոսքով՝ ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացումը կախված է փոխլրացնող մոտեցումներից և համատեղ աշխատանքի մեխանիզմներից։
Նախարարն ընդգծել է, որ պետությունը ոլորտային միությունների հետ համագործակցությանը մոտենում է համակարգված ձևով՝ նպատակ ունենալով խուսափել գործառույթների կրկնությունից և ապահովել նախաձեռնությունների արդյունավետ իրականացում։ Նա նաև հայտնել է, որ նախարարությունը շարունակելու է համագործակցությունը ՏՀՏ գործատուների միության և տեխնոլոգիական համայնքի հետ։
Միջոցառման ընթացքում միության նոր անդամները ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը, զարգացման տեսլականը և առաջնահերթ ուղղությունները։
Խոսքով է հանդես եկել նաև Armenian Innovation Foundation-ի ներկայացուցիչ Լևոն Թադևոսյանը, որը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․