Խնամքի հաստատությունների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 30%-ով
Լուրեր |
Աշխատակիցները բարձրացված աշխատավարձը կստանան մայիս ամսին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։
Նրա խոսքով՝ բարձրացումը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից և կվերաբերի խնամքի կենտրոնների, երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ աշխատող հաստատությունների, ինչպես նաև ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցներին։
Նախարարը նշել է, որ այս փոփոխությանը հաջողվել է հասնել բյուջետային կարգապահության և արդյունավետ կառավարման շնորհիվ։
Աշխատակիցները բարձրացված աշխատավարձը կստանան մայիս ամսին։
Թորոսյանը նաև ընդգծել է, որ ակնկալում է աշխատանքի որակի բարելավում և ավելի մեծ ներգրավվածություն ծառայությունների մատուցման գործընթացում։
Նա հավելել է, որ աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր նաև կենսաթոշակների 10,000 դրամով բարձրացման մասին, ինչպես նաև Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի աճի վերաբերյալ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․