Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Լուրեր |
Դատարանը նախկին նախագահին մեղավոր է ճանաչել նաև այլ հոդվածներով։
Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ 2024 թվականի վերջին նրա կողմից ռազմական դրություն հայտարարելու հետ կապված մի շարք մեղադրանքներով։
Սա Յունի դեմ հարուցված ութ քրեական գործերից առաջին դատավճիռն է։ Մեղադրանքները վերաբերում են ռազմական դրության կիրառմանը, ինչպես նաև մի շարք այլ իրավախախտումների։
Յուն Սոկ Յոլի դեմ առաջադրված ամենածանր մեղադրանքը վերաբերում է ապստամբություն կազմակերպելուն ռազմական դրության կիրառման համատեքստում, ինչը Հարավային Կորեայի օրենսդրությամբ ենթադրում է նույնիսկ մահապատժի կամ ցմահ ազատազրկման հնարավորություն։ Սակայն տվյալ գործով Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը սահմանափակվել է հինգ տարվա ազատազրկմամբ։
Դատարանը նախկին նախագահին մեղավոր է ճանաչել նաև այլ հոդվածներով, այդ թվում՝ իրավապահ մարմինների կողմից ձերբակալման փորձերին չենթարկվելու համար։
Յուն Սոկ Յոլը դատավճռի հրապարակումից հետո դեռևս հրապարակային արձագանք չի տվել։ Ավելի վաղ, երբ անկախ քննիչը պահանջել էր նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման, Յունի պաշտպանական թիմը այդ պահանջը որակել էր որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և իրավական հիմքերից զուրկ՝ այն անվանելով «չափազանց» պատիժ։
Հիշեցնենք, որ Յուն Սոկ Յոլը ենթարկվել է իմփիչմենթի, ձերբակալվել և հեռացվել է նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերին նրա կողմից կարճաժամկետ ռազմական դրության հայտարարումը հարուցել էր զանգվածային բողոքի ցույցեր և հասարակական լայն դժգոհություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․