SoftBank-ը քննարկում է OpenAI-ում մինչև 30 մլրդ դոլարի լրացուցիչ ներդրում կատարելու հնարավորությունը
Լուրեր |
OpenAI-ի տարեկան եկամուտը 2025 թվականին գերազանցել է 20 միլիարդ դոլարը։
Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ճապոնական SoftBank Group-ը բանակցություններ է վարում OpenAI-ում մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրում կատարելու վերաբերյալ։ Հնարավոր գործարքը կարող է դառնալ արհեստական բանականության ոլորտում ամենախոշոր մասնավոր ներդրումներից մեկը։
WSJ-ին ծանոթ աղբյուրների համաձայն՝ SoftBank-ը, որն արդեն OpenAI-ի խոշոր ներդրողների շարքում է, քննարկում է իր մասնաբաժնի զգալի մեծացման հարցը։ Բանակցությունները գտնվում են վաղ փուլում, և վերջնական ներդրման չափը կարող է փոփոխվել։
Մասնագետների գնահատմամբ՝ հնարավոր համաձայնագիրը արտացոլում է SoftBank-ի հիմնադիր Մասայոշի Սոնի ռազմավարական մոտեցումը՝ ակտիվ դեր ունենալ ապագա տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորման գործընթացում՝ կենտրոնանալով արհեստական բանականության զարգացման վրա։
SoftBank-ի և OpenAI-ի ներկայացուցիչները տվյալ պահին չեն մեկնաբանել բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
Լուրերի հրապարակման ֆոնին SoftBank-ի բաժնետոմսերը Տոկիոյի բորսայում աճել են մինչև 8.8 տոկոսով՝ այնուհետև գրանցելով մոտ 3.7 տոկոսի անկում։ WSJ-ն նշում է, որ ներդրողները հաճախ SoftBank-ի բաժնետոմսերի շարժը դիտարկում են որպես OpenAI-ի և արհեստական բանականության շուկայի շուրջ սպասումների ցուցիչ։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ SoftBank-ը վերջին շրջանում իրականացրած մի շարք քայլերով ազատել է կապիտալ՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումների համար։ Մասնավորապես, ընկերությունը վաճառել է Nvidia-ում ունեցած իր բաժնեմասը և դադարեցրել ամերիկյան տվյալների կենտրոնների օպերատոր Switch ընկերության ձեռքբերման շուրջ բանակցությունները։
Աղբյուրների համաձայն՝ SoftBank-ը միայն նախորդ ամիս OpenAI-ում ներդրել է մոտ 22.5 միլիարդ դոլար՝ իր մասնաբաժինը հասցնելով մոտ 11 տոկոսի։
Միևնույն ժամանակ, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի ներդրողների հետ նոր ֆինանսավորման փուլի շուրջ։ Ընկերությունը նպատակ ունի ներգրավել մինչև 100 միլիարդ դոլար՝ մոտ 830 միլիարդ դոլարի գնահատմամբ։
Չնայած ChatGPT-ի նկատմամբ բարձր հետաքրքրությունը ամրապնդել է OpenAI-ի դիրքերը շուկայում, վերլուծաբանները նշում են, որ մրցակցությունը արհեստական բանականության ոլորտում աճում է, ինչը ներդրումների նոր փուլը դարձնում է ռազմավարական առումով կարևոր, բայց նաև բարձր ռիսկային։
Նշվում է, որ OpenAI-ի տարեկան եկամուտը 2025 թվականին գերազանցել է 20 միլիարդ դոլարը՝ 2024 թվականի մոտ 6 միլիարդ դոլարի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է ընկերության ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․