Սեպտեմբերի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ԱՄՀ ծրագրի ընթացքը Հայաստանում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանը քննարկել են Պահուստային 3-ամյա ծրագրի ընթացքը։ Քննարկվել են նաև նոր ծրագրի ուղղությունները, որոնք վերաբերում են դրամավարկային, հարկային և թվայնացման բարեփոխումներին։
Աշխատատեղերի աճ վերջին 7 տարում
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերջին յոթ տարիներին Հայաստանում ստեղծվել է շուրջ 200 հազար նոր աշխատատեղ։ Միաժամանակ նա կարևորել է խոցելի խմբերի ներառմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը։
Խորհրդարանական լսումներ բիզնես միջավայրի վերաբերյալ
Երևանում անցկացվելու են խորհրդարանական լսումներ՝ նվիրված գործարար միջավայրի բարելավմանը։ Դրանց նպատակն է լսել պետական մարմինների և մասնավոր հատվածի առաջարկները։
Օգնություն ԼՂ-ից տեղահանվածներին
ՀՀ կառավարությունը Արցախի տեղահանվածների համար տրամադրել է ավելի քան 117 մլրդ դրամ։ Միայն բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում այս տարի հատկացվել է շուրջ 1.3 մլրդ դրամ։
Միջազգային
Իրան-Ռուսաստան նոր միջուկային համաձայնագիր
Իրանը և Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել ութ նոր ատոմակայանների կառուցման մասին պայմանագիր։ Դրանցից չորսը նախատեսվում է կառուցել Բուշերում։
ՌԴ և Թուրքիայի վարկային համաձայնագիր
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է վարկային համաձայնագրի արձանագրությունները Թուրքիայի հետ։ Դրանք ճանաչում են թուրքական կողմի՝ ժամկետանց պարտավորությունների պատշաճ կատարումը։
Վրաստանի ՀՆԱ-ի աճը
Տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանի իրական ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 7.3%-ով։ Աճին մեծապես նպաստել են տեղեկատվության, կրթության և ժամանցի ոլորտները։
Porsche-ի ֆինանսական կանխատեսումները
Porsche-ն 2025թ. սպասում է 37-38 մլրդ եվրոյի եկամուտ։ Միևնույն ժամանակ ընկերությունը նվազեցրել է շահութաբերության կանխատեսումը՝ մինչև 2%։
Հետաքրքիր
«Սյունիք» օդանավակայանի գործունեությունը
«Սյունիք» օդանավակայանը հայտարարել է, որ չի դադարեցրել աշխատանքը։ Երևան-Կապան-Երևան չվերթը ժամանակավորապես դադարեցվել է միայն ինքնաթիռի պլանային տեխնիկական սպասարկման պատճառով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․