Սեպտեմբերի 11-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Հայաստանի հետաքրքրությունը իրանական հեղուկ գազի նկատմամբ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալին՝ ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր որակի և մրցունակ գներով իրանական հեղուկ գազով։ Կողմերը քննարկել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը և համատեղ ներդրումների հնարավորությունները։
Հայաստանը՝ տրանսպորտային հաբ
Պապոյանը նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանին կդարձնի համաշխարհային տրանսպորտային հաբ։ Նրա խոսքով՝ հյուսիս-հարավ ճանապարհաշինությունն արդեն գործնական փուլում է և կբացի Հայաստանի տնտեսական նոր հնարավորությունները։
ՀԴՄ սպասարկման գների վերադարձ
Մրցակցության հանձնաժողովի որոշմամբ՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն հավելյալ հասույթը։ Ընկերությունները նաև տուգանվել են մոտ 289 մլն դրամով։
Համաշխարհային բանկի դերը հարկային բարեփոխումներում
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Համաշխարհային բանկը առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում։ Քննարկվել են նաև արհեստական բանականության գործիքների կիրառում և միասնական մաքսային հաշվի համակարգի արդիականացում։
Միջազգային
ԱՄՆ-ի ռազմական ծախսերը
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է մոտ 900 մլրդ դոլարի պաշտպանական ծախսեր 2026-ի համար, որից 400 մլն դոլարը նախատեսված է Ուկրաինային։ Օգնությունը տրամադրվելու է Պենտագոնի պայմանագրերի միջոցով։
Ուկրաինայի պաշտոնյաների նոր պարգևավճար
Ուկրաինայի պետական ծառայողները կկարողանան ստանալ նաև տարեկան պարգևավճար՝ անհատական արդյունքների հիման վրա։ Նախկինում հասանելի էին միայն ամսական և եռամսյակային պարգևատրումներ։
Վրաստանի հարկային մուտքերը
2025-ի օգոստոսին Վրաստանի պետական բյուջեն ստացել է 1.7 մլրդ լարի հարկային մուտքեր։ Այս տարվա ութ ամսում հավաքագրվել է 14.2 մլրդ լարի՝ տարեկան պլանի 65%-ը։
ՕՊԵԿ+-ի նավթի արտադրության աճ
Օգոստոսին ՕՊԵԿ+ երկրները նավթի արտադրությունն ավելացրել են օրական 110 հազար բարելով։ Արդյունքում ընդհանուր արտադրությունը հասել է օրական 43.24 մլն բարելի։
Հետաքրքիր
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունները
Անցյալ տարի հանձնաժողովը հետազոտել է 336 պաշտոնի հավակնող անձանց բարեվարքությունը։ Դրանցից 252 եզրակացություն եղել է դրական, իսկ մնացածը՝ բացասական կամ վերապահումներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․