Անվտանգային խնդիրներ․ Հայաստան-Վրաստան գազատարի հատվածը կտեղափոխվի
Լուրեր |
Հայաստանի ներմուծվող գազը մատակարարվում է ռուսական կողմի կողմից:
Հայաստանը նախաձեռնել է Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի շուրջ 5,5 կմ հատվածի տեղափոխում։ Համապատասխան հայտը ներկայացվել է Վրաստանի բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտ։
Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ տեղափոխման անհրաժեշտությունը պայմանավորված է գազատարի գործող հատվածի տեղակայմամբ՝ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում, որը 1990-ականներից ականապատված է։ Նշվում է, որ տվյալ հատվածում հնարավոր չէ ապահովել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել տեխնիկական սպասարկում կամ վերանորոգում։
Եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի խնդրահարույց հատվածը տեղափոխել ականապատված տարածքից և կառուցել նոր ենթակառուցվածք՝ անվտանգ հեռավորության վրա։ Նոր հատվածը կմիացվի հայկական կողմից արդեն կառուցված գազատարին։
Վրաստանից դեպի Հայաստան եկող գազատարն հանդիսանում է բնական գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկը։ Հայաստանի ներմուծվող գազը մատակարարվում է ռուսական կողմի կողմից՝ վրացական տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։
Տեղափոխման նախագիծը նպատակ ունի նվազեցնել գործառնական ռիսկերը և ապահովել մատակարարման կայունությունը՝ պահպանելով գործող տարանցիկ սխեման։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․