Ռուսական պարարտանյութի ևս 10 վագոն Ադրբեջանի տարածքով կուղարկվի Հայաստան

Սա վերջին երկու օրվա ընթացքում պարարտանյութի արդեն երկրորդ խմբաքանակն է։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ռուսական արտադրության պարարտանյութերի հերթական խմբաքանակի տեղափոխման մասին, որն Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան։ Ըստ հաղորդագրության՝ 10 վագոնից բաղկացած շարժակազմը Բալաջարի կայարանից կճանապարհվի այսօր՝ ժամը 15:00-ին։

Սա վերջին երկու օրվա ընթացքում պարարտանյութի արդեն երկրորդ խմբաքանակն է։ Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան էր ուղարկվել 8 վագոն պարարտանյութ։ Ռուսական բեռների տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվում է տեխնիկական համաձայնությունների շրջանակում, ինչը կարևոր նշանակություն ունի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների անխափան իրականացման համար։