Ռուսաստանում կասեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
Լուրեր |
Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ի և մարտի 5-ի արտադրության հանքային ջրին։
Ռուսաստանի «Честный знак» մակնշման պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակի վաճառքը՝ թե՛ օֆլայն, թե՛ առցանց խանութներում։
Ըստ РБК-ի՝ շրջանառության մեջ գտնվող շուրջ 338 հազար շիշ արգելափակվել է մինչև ստուգումների ավարտը։
Որոշման հիմքում «Ռոսպոտրեբնադզորի» նամակն է, որտեղ նշվում է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր վտանգները կանխելու համար։
Պատճառը ներկայացվում է որպես «պարտադիր պահանջների խախտումներ»։
Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ի և մարտի 5-ի արտադրության հանքային ջրին։
Մակնշման համակարգի ներկայացուցիչ Ռևազ Յուսուպովի խոսքով՝ մինչև ստուգումների ավարտը տվյալ արտադրանքը չի հասնի սպառողներին։
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ․ 2024 թվականին ևս կասեցվել էր «Ջերմուկի» մոտ 2,5 միլիոն շշի վաճառքը՝ Հյուսիսային Օսիայում արձանագրված թունավորման դեպքից հետո։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․