Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում․ՌԴ դեսպան
Լուրեր |
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը։
Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանի հարցում։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի լիարժեք մասնակցությունը համատեղ ինտեգրացիոն միավորումներին նպաստում է այդ նպատակին։ Որպես օրինակ նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։
Կոպիրկինը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, և այդ իրավիճակում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մտել են նոր փուլ՝ հարմարվելով փոփոխվող իրողություններին։
Նրա գնահատմամբ՝ առկա մարտահրավերների հաղթահարումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական մոտեցում՝ երկկողմ փոխգործակցության կուտակված ներուժը պահպանելու և զարգացնելու համար։
Դեսպանը հույս է հայտնել, որ լրացուցիչ խթան կարող է ապահովել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս Մոսկվա կատարած այցը։
Նրա խոսքով՝ անցած տարվա արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը։ Նա նաև ընդգծել է Ռուսաստանի դերը Հայաստանի էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման հարցում։
Կոպիրկինը հավելել է, որ մշակութային-հումանիտար և միջանձնային կապերը շարունակում են ակտիվ մնալ, իսկ ռուս զբոսաշրջիկները զբաղեցնում են առաջատար դիրքեր ՀՀ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․