Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու մեջ
Լուրեր |
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իր հերթին հայտնել է, որ մայիսի 10-ին ռազմաճակատում տեղի է ունեցել 144 մարտական բախում։
Ուկրաինական բանակը շարունակում է հարձակվել Ռուսաստանի վրա՝ խախտելով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մայիսի 9-ից 11-ը հայտարարված հրադադարի ռեժիմը, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Չնայած հայտարարված զինադադարին՝ ուկրաինական զինված կազմավորումները ԱԹՍ-ների և հրետանու կիրառմամբ հարվածներ են հասցրել մեր զորքերի դիրքերին, ինչպես նաև Ղրիմի Հանրապետությունում, Բելգորոդի, Կուրսկի, Կալուժսկայայի, Ռոստովի մարզերում և Կրասնոդարի երկրամասում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։ ՌԴ զինված ուժերը հայելային կերպով են արձագանքել հրադադարի խախտումներին», - հայտնել են գերատեսչությունից մայիսի 10-ին։ Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական կողմը մեկ օրվա ընթացքում 676 անգամ գնդակոծել է ռուսական դիրքերը, ԱԹՍ-ներով հասցրել է 6331 հարված և ձեռնարկել ութ գրոհ։ Նշվում է նաև, որ «հատուկ ռազմական գործողության» գոտում հրադադարի խախտումների ընդհանուր թիվն արդեն անցել է 16 հազարը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իր հերթին հայտնել է, որ մայիսի 10-ին ռազմաճակատում տեղի է ունեցել 144 մարտական բախում։ Ռուսական կողմն օգտագործել է ավելի քան 5 հազար կամիկաձե-դրոն և շուրջ 1,5 հազար անգամ գնդակոծել ուկրաինական բնակավայրերն ու դիրքերը։ Ըստ ամփոփագրի՝ կիրակի օրը ռուսական հարձակումները շարունակվել են բոլոր հիմնական ուղղություններով (Կուպյանսկի, Կոնստանտինովկայի, Պոկրովսկի և այլն)։ Միևնույն ժամանակ, նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան հայտնել է, որ առայժմ «մասսայական հարձակումներ՝ հրթիռային կամ ավիացիոն հարվածներ չեն եղել»։ Սա, սակայն, չի վերաբերում շփման գծին և սահամանամերձ շրջաններին, որտեղ մեկ օրում գրանցվել է ավելի քան 150 գրոհ և հազարավոր հրթիռակոծություններ։ «Ռազմաճակատում ռուսական բանակը չի պահպանում լռության ռեժիմը և նույնիսկ առանձնապես չի էլ փորձում դա անել։ Ուկրաինական ստորաբաժանումները գործում են գործել հայելային կերպով», - գրել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ իրենց բանակը «պատասխան հարվածներ է հասցրել ուկրաինական կողմի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրետանու և ականանետերի կրակակետերին», ինչպես նաև խոցել է կառավարման կետերն ու անօդաչուների արձակման վայրերը:
Զելենսկին նաև գրել է, որ քանի որ Ռուսաստանը մայիսի 9-ին ու 10-ին հզոր հրթիռային հարվածներ չի հասցրել, Ուկրաինան էլ իր հերթին ձեռնպահ է մնացել հեռահար զենքերով պատասխան հարվածներից: Սակայն նա զգուշացրել է, որ եթե զինադադարի ավարտից հետո Մոսկվան նորից անցնի լայնամասշտաբ պատերազմի, ապա ուկրաինական կողմի պատասխանը կլինի շատ արագ ու հուժկու՝ անկախ նրանից, թե թիրախները որքան հեռու կլինեն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․