Ռոբոտների մրցույթ Հայաստանում․ հայտնի են հաղթողները
Լուրեր |
Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ռոբոտների հաքաթոնի արդյունքները։
ԲՏԱՆ-ից հայտնում են, որ փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել են իրենց նախագծերի վրա՝ հավաքելով, փորձարկելով և կատարելագործելով ռոբոտները։ Արդյունքում՝ մրցահարթակում ներկայացվել են հետաքրքիր և մրցունակ լուծումներ։Հայկ Ենգիբարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպված այս հաքաթոնը կարևոր նախաձեռնություն է։ Նա նաև նշել է, որ ոլորտը նախարարության համար ունի ռազմավարական նշանակություն՝ հատկապես գործնական հմտությունների զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։
Հաքաթոնին մասնակցել են Երևանը և Հայաստանի մարզերը ներկայացնող 36 թիմերի 123 մասնակիցներ, որոնք իրենց պատրաստած ռոբոտները ներկայացրել են գնահատման հանձնաժողովին։ Մրցույթի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերը։
1-ին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հատուկ թիմը՝ ստանալով 1.5 մլն դրամ պարգև։ 2-րդ մրցանակը շնորհվել է Երևանի «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի թիմին՝ 1 մլն դրամ։ 3-րդ մրցանակին արժանացել է Իջևանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500.000 դրամ։
Ռոբոտների հաքաթոնը կարևոր քայլ է Հայաստանում ռոբոտաշինության և տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ և նպատակ ունի միավորելու երիտասարդ տաղանդներին՝ խթանելով համագործակցությունը և ստեղծելով նորարարական գաղափարների իրականացման հնարավորություններ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․