Վրաստանում բացվել է Ռիկոտի լեռնանցքով անցնող արագընթաց մայրուղու նոր 52 կմ հատվածը
Լուրեր |
Ռիկոտի լեռնանցքով անցնող ճանապարհը հանդիսանում է E-60 եվրոպական տարանցիկ միջանցքի մի մասը։
Վրաստանում այսօրվանից շահագործման է հանձնվել Ռիկոտի լեռնանցքով անցնող արագընթաց մայրուղու 52 կիլոմետրանոց նոր հատվածը, որը միացնում է երկրի արևմտյան և արևելյան հատվածները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մայրուղու շինարարությունը մեկնարկել է 2019 թվականին և իրականացվել չորս փուլով։ Առանձին հատվածներ երթևեկության համար բացվել են փուլ առ փուլ, իսկ առաջին՝ երկու կիլոմետրանոց հատվածը շահագործման է հանձնվել 2020 թվականին։
Նախագիծը ներառում է 51 թունել և 97 կամուրջ։ Ամենաերկար թունելի երկարությունը կազմում է 1.8 կիլոմետր, իսկ ամենաերկար կամուրջինը՝ մոտ 1.4 կիլոմետր։ Նախարարության տվյալներով՝ մայրուղին համալրված է ժամանակակից լուսավորության համակարգերով և համապատասխանում է միջազգային ճանապարհային անվտանգության չափանիշներին։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2.6 միլիարդ լարի։ Այն համաֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Վրաստանի պետական բյուջեի միջոցներով։
Ռիկոտի լեռնանցքով անցնող ճանապարհը հանդիսանում է E-60 եվրոպական տարանցիկ միջանցքի մի մասը։ Միջանցքը սկսվում է Ֆրանսիայի Բրեստ քաղաքից և ավարտվում Ղրղզստանի Իրկեշտամ քաղաքում՝ հանդիսանալով Եվրոպայի երկրորդ խոշոր տարանցիկ երթուղիներից մեկը։ Վրաստանի տարածքում E-60 միջանցքի երկարությունը կազմում է 392 կիլոմետր՝ Ադրբեջանի հետ սահմանից մինչև Սև ծովի ափին գտնվող Փոթի նավահանգիստ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․