ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքների ստացման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ․ դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։
Այն հասանելի է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջի «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում։
ՀՀ-ում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով` https://e-services.src.am հարթակի միջոցով։ Տեղեկանքը ևս դիմումատուին կտրամադրվի նույն հարթակի միջոցով:
Իրավաբանական անձանց և ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց և օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Տեղեկանքն ունի էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը դիմումատուն կարող է ստուգել «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում՝ մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը, կամ անցնելով https://verify.e-gov.am հղումով։ Օտարերկրյա գործընկեր կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել տեղեկանքի առկայությունը՝ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից տրամադրած համապատասխան QR կոդի կամ էլեկտրոնային հսկիչ ծածկագրի միջոցով։
Նշենք, որ տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․