Արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1086 քաղաքացու
Լուրեր |
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով խցանման մեջ են հայտնվել հարյուրից ավելի տրանսպորտային միջոցներ։
Հունվարի 22-ին՝ ժամը 07։23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատներից և Շինուհայրի հենակետից չորս մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով խցանման մեջ են հայտնվել հարյուրից ավելի տրանսպորտային միջոցներ։
Օպերատիվ և ինտենսիվ աշխատանքների արդյունքում՝ ժամը 08։30-ից մինչև հունվարի 23-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 բեռնատար, 311 մարդատար ավտոմեքենա և համապատասխան օգնություն ցուցաբերել 1086 քաղաքացու։
Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ փրկարարները շարունակաբար հերթապահություն են իրականացնում նշված ավտոճանապարհին, մշտապես հետևում օպերատիվ իրավիճակին և օգնության հասնում ձնաբքի հետևանքով արգելափակված քաղաքացիներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․