Փախստականների բնակարաններ են սեփականաշնորհվել․ հայտնի են հասցեները
Լուրեր |
Խոսքը վերաբերում է հանրակացարանային կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովմանը։
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին որոշում կայացրեց։
Խոսքը վերաբերում է հանրակացարանային կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովմանը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Շիրակի փողոց 2/32, քՄոլդովական փողոց 29/1, Կոտայքի մարզի Աբովյանի Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան), Կոտայքի մարզի Աբովյանի Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքերում բնակվող Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել, որոնցով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով (կամ համատեղ սեփականության իրավունքով) տրամադրել իրենց ընտանիքներին:
Նախագծով սեփականաշնորհման առաջարկվող, Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ ք․ Երևան, Շիրակի փողոց 2/32 հասցեի շենքի 34 սենյակներ սեփականաշնորհվել են, 18 սենյակներ հանդիսանում են պետական սեփականություն, ք․ Երևան, Մոլդովական 29/1 շենքի 26 սենյակներ սեփականաշնոհվել են, 117 սենյակներ հանդիսանում են պետական սեփականություն, ՀՀ կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան) շենքի 7 սենյակներ սեփականաշնորհվել են, 31 սենյակներ հանդիսանում են պետական սեփականություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․