Reels-ը և TikTok-ն ազդում են ուղեղի և հոգեկան առողջության վրա․ Մարտիրոսյան
Լուրեր |
Այս հարթակների ակտիվ օգտագործումը կապված է սթրեսի, տագնապայնության և միայնության զգացումի աճի հետ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կարճ հոլովակների՝ Reels-ի, TikTok-ի և Shorts-ի հաճախակի օգտագործումը կարող է ազդել ուղեղի և հոգեկան առողջության վրա, նվազեցնել կենտրոնանալու կարողությունը։
Ըստ նրա, այդ են վկայում միջազգային նոր հետազոտության արդյունքները, որոնք մտահոգիչ են։
«Ահա հիմնական բացահայտումները․ Առաջին զոհը՝ ուշադրությունը։ Հետազոտությունը պարզել է, որ կարճ հոլովակների չարաշահումը բացասաբար է ազդում կոգնիտիվ ունակությունների վրա։ Ամենաշատը տուժում են ուշադրությունը և ինքնատիրապետումը (inhibitory control) ։ Մեր ուղեղը սովորում է արագ ստանալ «պարգևատրում» (դոֆամին) և արդյունքում դժվարանում է կենտրոնանալ երկարատև, մտավոր աշխատանքի վրա։
Սթրես և տագնապ․ այս հարթակների ակտիվ օգտագործումը կապված է սթրեսի, տագնապայնության և միայնության զգացումի աճի հետ։ Նաև հաստատվել է բացասական կապը քնի որակի հետ, ինչը էլի լավ էլ զգում ենք։
Տարիքը նշանակություն չունի. ընդունված է կարծել, որ սոցցանցերից կախվածությունը միայն դեռահասների խնդիրն է։ Սակայն այս վերլուծությունը ցույց է տվել, որ բացասական ազդեցությունը նույնն է թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների դեպքում։
«Կախվածությունն» ավելի վտանգավոր է, քան ժամանակը։ Հետաքրքիր փաստ. խնդիրներն ավելի շատ կապված են ոչ թե նրա հետ, թե քանի ժամ եք դիտում, այլ թե որքանով եք կորցնում վերահսկողությունը (օրինակ՝ չեք կարողանում կանգ առնել)։
Եզրակացություն. «Անվերջ սքրոլինգը» մարզում է մեր ուղեղը անընդհատ շեղվել։ Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ»,-գրել է նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․