Նվազել են սպանության և բնակարանային գողության դեպքերը, հայտնաբերվել է 1804 հետախուզվող․ ՆԳՆ
Լուրեր |
Նվազել են սպանության և բնակարանային գողության դեպքերը, հայտնաբերվել է 1804 հետախուզվող․ ՆԳՆ
Սեպտեմբերի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ու հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կատարված աշխատանքի վերաբերյալ ելույթներ են ունեցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, վարչության պետեր Մամիկոն Հակոբյանն ու Ռաֆայել Պողոսյանը։
Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության1 դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ 8-ով աճել են սպանության փորձերը, բնակարանային գողությունները նվազել են 44 դեպքով։ Հաշվետու ժամանակահատվածում, ըստ օպերատիվ ամփոփագրերի, արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 133 դեպք։ ՔՈ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծվել է բնակարանային գողություններով զբաղվող ընդհանուր 45 անձից բաղկացած 19 խումբ։ Բացահայտվել է նրանց կողմից կատարված բնակարանային 75 գողություն։ Արձանագրվել է քրեական ենթամշակույթի հետ կապված 13 դեպք։ Այս տարվա 8 ամիսներին հայտնաբերվել է 1804 հետախուզվող, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 25 քրեական վարույթ, որոնցից 13-ը վերաբերել է սեռական, 12-ն՝ աշխատանքային շահագործմանը։
ՆԳ նախարարը վերլուծելով կատարած աշխատանքը՝ առանձին դեպքերով քննարկում է ունեցել ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Դրական գնահատելով բնակարանային գողությունների նվազումն ու բացահայտման աճը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը, զարգացնել բնակարանային գողությամբ զբաղվող հատկապես խմբերի բացահայտման մարտավարությունը։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքը՝ շեշտելով, որ որքան էլ հայտնաբերված զենք-զինամթերքը անցած տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի ավելի է, բայց դեռևս ծավալները շարունակում են մնալ անհանգստացնող։
Զուգահեռ՝ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչի ուղղությամբ նախարարը հանձնարարել է թարմացնել առկա բազան, դրանում ներգրավել քրեական ենթամշակույթին պոտենցիալ հարող անձանց, նրանց հետ տանել համապատասխան աշխատանք: Երիտասարդական խմբերը պետք է մշտապես լինեն ոստիկանների օպերատիվ տեսադաշտում։
Նախարարը կարևորել է իրավապահ գործընկեր մարմինների հետ համագործակցված աշխատանքը, հանձնարարել պարբերաբար վերլուծել և համեմատել վիճակագրական տվյալները` հանցավորության գծով ճշգրիտ պատկեր ունենալու և ըստ այդմ` ծառայությունը կազմակերպելու համար: Արձանագրվել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցանքներով մեղադրյալ ներգրավված լինելու ցուցիչով աշխատանքի գնահատումը էական դեր է կատարում պատկերի փոփոխության հարցում, և նկատելի է դրական տեղաշարժ։
Անդրադառնալով հետախուզվողների թեմային՝ նախարարը հանձնարարել է ակտիվացնել միջպետական և Ինտերպոլի միջոցով համագործակցությունը։ Կարևորելով ոստիկանության ներքին համագործակցությունը` Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվ համագործակցել համայնքային ոստիկանների հետ` ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար հետախուզվողներին հայտնաբերելու գործում:
Թրաֆիքինգի կանխարգելման և դեպքերի բացահայտման բարելավման նպատակով քննարկվել են պիլոտային կարգով փորձարկվող մեխանիզմներ, որոնց միջոցով խոցելի վիճակում հայտնված օտարերկրացիները կլինեն իրավապահների ուշադրության կենտրոնում։
Հանդիպմանը քննարկվել են նաև վարչությունների ծառայողների կարողությունների զարգացման, տարածքային ստորաբաժանումներին մեթոդական օգնության վերաբերյալ հարցեր:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․