ՌԴ-ում հետաքննում են Պավել Դուրովի գործողությունները․ Telegram-ի աշխատանքը սահմանափակվել է
Լուրեր |
Դուրովի հետ նախկին բանակցությունները «ոչ մի լավ բանի չեն հանգեցրել» և ներկայումս չեն ընթանում։
Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննում են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը օժանդակելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մաս)։ Այս մասին հայտնել են «Ռոսիյսկայա գազետա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականները՝ հղում անելով ԱԴԾ նյութերին։
Հրապարակումների համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր մեսենջերի միջոցով երկրում գրանցվել է ավելի քան 153 հազար հանցագործություն, որոնցից շուրջ 33 հազարը՝ դիվերսիոն-ահաբեկչական և ծայրահեղական բնույթի։
Մասնավորապես նշվում են պայթյունների կազմակերպման, զինկոմիսարիատների հրկիզումների և սպանությունների դեպքեր։ Պարբերականները պնդում են, որ Telegram-ի միջոցով համակարգված ահաբեկչությունների հետևանքով զոհվել են 9 բարձրաստիճան զինվորականներ։
Միաժամանակ, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, Telegram-ը չի կատարել «Ռոսկոմնադզորի» պահանջները՝ ավելի քան 154 հազար ալիք, չատ և բոտ հեռացնելու վերաբերյալ։
Այս ֆոնին ռուսական իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել մեսենջերի աշխատանքը երկրում։ «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ Telegram-ի աշխատանքը դանդաղեցվել է շուրջ 55%-ով։
«Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ մեսենջերը չի համապատասխանում ռուսական օրենսդրությանը և չի ապահովում քաղաքացիների անվտանգությունը։
ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նշել է, որ Դուրովի հետ նախկին բանակցությունները «ոչ մի լավ բանի չեն հանգեցրել» և ներկայումս չեն ընթանում։
Telegram-ի կամ Պավել Դուրովի կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հրապարակվել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․