Վարչապետը ներկայացրել է օնլայն խարդախության վերաբերյալ քաղաքացուց ստացված հաղորդում
Լուրեր |
Փոխանցումը կատարած անձին հայտնել են, որ գումարը իբր սխալ է կանխիկացվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացուց ստացված նամակի բովանդակությունը, որը վերաբերում է օնլայն խարդախության դեպքին։
Հաղորդման համաձայն՝ 2025 թվականի հունիսի 7-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուն «Տելեգրամ» հավելվածի միջոցով կապ են հաստատել «Alisa» և «Arammita» բաժանորդները՝ առաջարկելով օնլայն գումար վաստակելու տարբերակ։ Առաջարկի շրջանակում քաղաքացին պետք է կատարեր գումարային փոխանցումներ և փոխարենը ստանար շահույթ։
Ներկայացված տվյալների համաձայն՝ սկզբնական փուլում քաղաքացուն առաջարկվել է 2 000 դրամ փոխանցել նշված քարտային հաշվեհամարին, ինչից հետո նրա հաշվին վերադարձվել է 3 000 դրամ։ Այնուհետև կատարվել են հաջորդական փոխանցումներ՝ 26 000 դրամի դիմաց ստացվել է 37 000 դրամ։
Հաղորդման մեջ նշվում է, որ դրանից հետո քաղաքացին նույն հաշվեհամարին փոխանցել է ընդհանուր 2 419 724 դրամ, սակայն այդ գումարը հետ չի վերադարձվել։ Փոխանցումը կատարած անձին հայտնել են, որ գումարը իբր սխալ է կանխիկացվել։
Վարչապետի հրապարակած տեղեկատվությունը վերաբերում է օնլայն խարդախությունների տարածված մեխանիզմներից մեկին, որի շրջանակում սկզբնական փոքր փոխանցումների միջոցով ձևավորվում է վստահություն, իսկ հետագայում կատարվում են խոշոր գումարային փոխանցումներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․