Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
Լուրեր |
Վարչապետը ողջունել է այցը և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
Վարչապետը ողջունել է այցը և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։ Նրա խոսքով՝ ԵՄ շարունակական աջակցությունը կարևոր դեր ունի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել ԵՄ չափանիշներին համապատասխան ստանդարտներ։ Նա նաև գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝ նշելով, որ այն կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Մագնուս Բրունները նշել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնեն սպասված արդյունքին և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարեփոխումների առաջմղման հարցում։
Կողմերը նաև քննարկել են ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցեր և անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․