ՊԵԿ–ը նոր փոփոխություններով նախատեսում է ավելի պարզեցնել և դյուրացնել վարչարարությունը
Լուրեր |
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխան ձևաչափով, ակտիվ քննարկումներով։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ օրերս տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է հարթակի ակտիվ գործունեության կարևորությունը․ «Վստահ եմ՝ մեր աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ այստեղ քննարկվող հարցերը հնարավորություն են տալիս ապահովել ավելի արդյունավետ վարչարարություն, ընդունել ավելի մասնագիտական, փաստահեն և ներառական որոշումներ՝ հաշվի առնելով ինչպես մասնագետների, այնպես էլ հարկ վճարողների տեսակետները»։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հարկային օրենսդրական վերջին փոփոխություններին։ Քննարկվել են փաստաթղթավորման գործընթացում՝ գործնականում ի հայտ եկած խնդիրները։ Հատկապես, առևտրի օբյեկտում ապրանքի ձեռքբերման գործընթացում, երբ վճարումը կատարվում է անմիջապես առևտրի կետում, իսկ ապրանքի մատակարարումը իրականացվում է այլ վայրից (օրինակ՝ պահեստից), օրենսդրական կարգավորումների կիրառման հետ կապված առաջանում են մի շարք հարցեր։
Մասնավորապես, ՀԴՄ կտրոնի տրամադրման, հաշվարկային փաստաթղթերի կազմման և դուրսգրման, ինչպես նաև դրանց՝ որպես ուղեկցող փաստաթուղթ դիտարկվելու կարգավորումները։ Ընդգծվել է, որ ներկա փուլում ՊԵԿ-ը գույքագրում է այդ խնդիրները՝ հաշվի առնելով նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, հարկ վճարողների տեսակետներն ու առաջարկները։ Ըստ Կոմիտեի ներկայացուցիչների, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելի պարզեցնել և դյուրացնել վարչարարությունը, միաժամանակ ապահովելով արդյունավետ հսկողություն։
Անդրադարձ է կատարվել նաև նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։ Քննարկվել են դրանց գործնական կիրառման ընթացքում առաջացած խնդիրները։ Նույնականացման միջոցներով դրոշմավորման գործընթացը լավարկելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկ ամսվա ընթացքում ներկայացնել մտահոգիչ հարցերն ու առաջարկները, որոնց լուծման հնարավոր տարբերակները կքննարկվեն խորհրդի հաջորդ նիստերում։
Բացի այդ, հանդիպմանը ներկայացվել են թվայանցման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՊԵԿ էլեկտրոնային համակարգերի լավարկման ուղղությամբ իրականացված վերջին ծրագրային բարելավումներին, որոնք ուղղված են ստացվող՝ մեծաքանակ և անընդհատ աճող հաշվետվությունների, հարկային հաշիվների, ՀԴՄ կտրոնների, ինչպես նաև Հարկային օրենսգրքից և այլ իրավական ակտերից բխող պահանջների իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։ Նիստի մասնակից՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հարկ վճարողները ևս փաստել են, որ վերջին շրջանում արձանագրվել է էլեկտրոնային համակարգերի կանոնավոր աշխատանք։
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխան ձևաչափով, ակտիվ քննարկումներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․