ՊԵԿ և ԵՊՀ առաջնահերթությունները՝ համագործակցության հուշագրում
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարանի համագործակցությունն ամրագրվել է համատեղ փաստաթղթով, որով ուղենշվել են առաջիկա տարիների գործակցության առաջնահերթությունները։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև։ Հուշագրի նպատակն է ամրապնդել գործատու–բուհ համագործակցությունը՝ ստեղծելով կրթության և մասնագիտական փորձառության զարգացման արդյունավետ հարթակ։ Համագործակցությունը միտված է ուսանողների գործնական կարողությունների զարգացմանը և պետական կառավարման համակարգում նորարար նախաձեռնությունների խթանմանը։ «Համագործակցության հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլև նոր մտածողության և նոր ճանապարհի մեկնարկ՝ համահունչ այն արժեքային վերափոխումներին, որ այսօր իրականացվում է ՊԵԿ-ում՝ տեսլականի և առաքելության հիմքով։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ՊԵԿ համագործակցությունը դառնում է ոչ միայն կրթական, այլև անմիջական շփման և նոր նախաձեռնությունների հարթակ։ ՊԵԿ-ում մեծ կարևորություն ենք տալիս երիտասարդ մասնագետների ներգրավմանը, քանի որ հենց նոր սերունդն է ձևավորում նորարար մտածողություն և պետական համակարգի զարգացման ապագան»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։
Ողջունելով ՊԵԿ նախագահին և ներկաներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է պետական հատվածի հետ համագործակցությունը և ընդգծել, որ մայր բուհը պետությունից առանձին կառույց չէ, այլ պետական համակարգի մի
մաս, որի առաքելությունն է որակյալ կրթությամբ նպաստել երկրի և մասնավոր հատվածի
առաջընթացին, և այդ տեսանկյունից՝ ՊԵԿ-ը կարևոր գործընկեր է համալսարանի համար, քանի որ ԵՊՀ ուսանողներից շատերը հենց աշխատանք են գտնում ՊԵԿ–ում։
Համագործակցության շրջանակում կիրականացվեն
պրակտիկաներ, փորձնակության ծրագրեր, կրթական ու գիտական համատեղ նախաձեռնություններ,
սեմինարներ և մասնագիտական այլ միջոցառումներ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների
զարգացմանը, տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրմանը։
Այնուհետև ՊԵԿ նախագահը մայր բուհում հանդես է եկել «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ և ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին՝ սկսած ուսումնառության տարիներից մինչև պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը․ «Դու ես քո
ճանապարհի կերտողը և, հետևաբար, նախ պետք է կարողանալ առաջնորդել ինքդ քեզ, իսկ առաջնորդությունը,
ղեկավարությունը սկսվում է ոչ թե պաշտոնից, այլ պատասխանատվությունից, նախաձեռնողականությունից, շարունակական ինքնակրթությունից, անձնական առաքելության ձևակերպման և ինքդ քեզ առաջնորդելու կարողությունից»։ Էդուարդ Հակոբյանն ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայողության առանձնահատկությունները, ընդգծելով որ
պետական համակարգը հասարակության զարկերակն է, և այստեղ աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ծառայելու հանրությանը և նպաստելու երկրի զարգացմանը, սեփական գիտելիքը վերածելու
իրական արդյունքի։ Էդուարդ Հակոբյանը վստահություն
է հայտնել, որ շատերի համար օրվա հանդիպումը կլինի մոտիվացնող և օգտակար՝ ուսանողից առաջնորդի կայացման ճանապարհին։
Հանդիպումն անցել է ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափով՝ հարկային և
մաքսային ոլորտների մարտահրավերներից մինչև մասնագիտական զարգացման
հնարավորություններ։ Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորն Էդուարդ Հակոբյանին նվիրել է բուհի
ուսանողների կողմից պատրաստված հուշանվեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․