Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Լուրեր |
IDBank-ը մասնակցում էր ՀԲՄ նախաձեռնությամբ Կապանում կազմակերպված համաժողովին` «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով։
Համաժողովը մեկնարկեց «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում
մարզի բնակիչներն ու ձեռնարկատերերը հնարավորություն ստացան շփվելու բանկերի ներկայացուցիչների
հետ, ներկայացնելու իրենց բիզնես գաղափարներն ու կարիքները, տեղեկանալու ֆինանսավորման,
վարկային ու խորհրդատվական հնարավորություններին։
Էքսպոն բաց հարթակ էր՝ համագործակցության, հարցուպատասխանի և փոխադարձ
վստահության ձևավորման համար։
IDBank-ի և Իդրամի ՓՄՁ մանրածախ ցանցի ներգրավման կոորդինատոր Տիգրան
Աղաջանյանի խոսքով՝ մարզերում ՓՄՁ-ների աճին նպաստելու համար Իդրամը ընդլայնել է մարզերում
անհպում վճարումների ծածկույթը։ «Ամբողջ Հայաստանով մեկ ավելի քան 25000 վաճառակետում
հնարավոր է վճարել Idram&IDBank հավելվածով, իսկ մարզային բիզնեսները նշածս թվի
ուղիղ 40%-ն են, ընդ որում՝ մենք հստակ տեսնում ենք անհպում վճարումների ակտիվությունը
մարզերում։ Մեր բոլոր պրոդուկտների շրջանակում, ներառյալ բանկային պրոդուկտները, մեր
թիմի ներկայացուցիչները գնում են բիզնեսների մոտ՝ հնարավորություն տալով առանց ժամանակ
կորցնելու ու երկար թղթաբանության ապահովել վճարային բացառիկ գործիքակազմ՝ սկսած ակնթարթային
բիզնես վարկերի տրամադրումից մինչև աշխատավարձային քարտերի տրամադրում ու անհպում վճարային
լուծումներ»։
IDBank-ի Կապանի մասնաճյուղի ղեկավար
Վլադիմիր Ստեփանյանի խոսքով՝ 2024-2025 թվականներին Բանկի մարզային մասնաճյուղերը զգալիորեն
ավելացել են։ «Հիմա արդեն ունենք մասնաճյուղեր Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում,
Էջմիածնում, Արմավիրում, Արտաշատում, Հրազդանում, Պռոշյան գյուղում, Կապանի մասնաճյուղն
էլ այս տարի ենք բացել՝ ավելի մոտ ու հասանելի դառնալով Սյունիքի մարզի հաճախորդների
համար։ Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը մարզերում գերազանց հնարավորություն է ոչ
միայն ֆիզիկական անձ հաճախորդներին էլ ավելի հարմարավետ սպասարկում տրամադրելու տեսանկյունից։
Մենք հասանելի ենք դարձրել նաև մեր բիզնես-հաճախորդների սպասարկումը․ նրանք այլևս կարիք չունեն հասնելու Երևան՝ Բանկի
մասնաճյուղ մտնելու համար։ Մենք ավելի ենք մոտենում բիզնեսներին՝ տրամադրելով նույն
որակի բանկային ծառայություններ, ինչ Երևանում», - նշեց Վլադիմիր Ստեփանյանը։
IDBank-ը բանկային պրոդուկտների մեծ ու բազմազան ընտրություն ունի
թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական հաճախորդների համար։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի
բոլոր մասնաճյուղերում հաճախորդները համապարփակ տեղեկատվություն կստանան իրենց հետաքրքրող
պրոդուկտների մասին և պրոֆեսիոնալ խորհրդատվության շնորհիվ կկատարեն ճիշտ ընտրություն։
Մանրամասները՝ տեսանյութում․
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․