ՕՊԵԿ + երկրները որոշել են առայժմ չավելացնել նավթի արտադրությունը
Լուրեր |
Ցուցանիշները սահմանված են առանց ավելցուկային արտադրության փոխհատուցման հաշվառման։
ՕՊԵԿ+ դաշինքի շրջանակում նավթի արտադրության կամավոր սահմանափակմանը մասնակցող երկրների նախարարները հունվարի 4-ին քննարկել են համաշխարհային նավթային շուկայի ընթացիկ իրավիճակը և կարճաժամկետ հեռանկարները։
Քննարկումների արդյունքում դաշինքի ութ անդամ երկրներ հաստատել են որոշումը՝ 2026 թվականի առաջին եռամսյակում պահպանել նավթի արտադրության աճի դադարը։ Նշվում է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում այդ երկրների արտադրության մակարդակները կհամապատասխանեն դեկտեմբերին գործող քվոտաներին։
ՕՊԵԿ+-ում պարզաբանել են, որ արտադրության փուլային աճի կասեցումը 2026 թվականի փետրվար և մարտ ամիսներին պայմանավորված է սեզոնային գործոններով։ Միաժամանակ նշվել է, որ օրական 1.65 միլիոն բարել արտադրության կամավոր սահմանափակումը կախված է շուկայի փոփոխվող պայմաններից և կարող է մասամբ կամ ամբողջությամբ աստիճանաբար վերականգնվել։
Դաշինքը հայտարարել է, որ անդամ երկրները կշարունակեն հետևել շուկայական պայմաններին և պահպանել ճկուն մոտեցում՝ անհրաժեշտության դեպքում շարունակելով կամ չեղարկելով լրացուցիչ կամավոր սահմանափակումները։ Այս մոտեցումը վերաբերում է նաև 2023 թվականի նոյեմբերին հայտարարված օրական 2.2 միլիոն բարելի կամավոր ճշգրտումներին։
Հաստատված քվոտաների համաձայն՝ 2026 թվականի փետրվար և մարտ ամիսներին նավթի արտադրության օրական մակարդակները կկազմեն՝
Ռուսաստան՝ 9.574 մլն բարել,
Սաուդյան Արաբիա՝ 10.103 մլն բարել,
Իրաք՝ 4.273 մլն բարել,
ԱՄԷ՝ 3.411 մլն բարել,
Քուվեյթ՝ 2.580 մլն բարել,
Ղազախստան՝ 1.569 մլն բարել,
Ալժիր՝ 971 հազար բարել,
Օման՝ 811 հազար բարել։
Նշվում է, որ տվյալ ցուցանիշները սահմանված են առանց ավելցուկային արտադրության փոխհատուցման հաշվառման և համադրելի են 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվարի մակարդակներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․