Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
Լուրեր |
Փետրվարի 15-ից գործարկված 112 հեռախոսահամարը միավորել է ոստիկանության և փրկարար ծառայության զանգերը։
Օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն և լիարժեք՝ ապահովելով արագ, արդյունավետ և համակարգված արձագանք։
Կենտրոնի ձևավորումը պարզապես հեռախոսահամարի փոփոխություն չէ․ այն արագ արձագանքման և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված նոր կոնցեպտուալ մոտեցում է։
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանի խոսքով՝ կենտրոնի հիմնական սկզբունքը «Մեկ զանգ, արագ արձագանքն» է։
«Կենտրոնի խնդիրն է ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել արձագանքման ժամանակը և նպաստել քաղաքացիների անվտանգության բարձրացմանը»,- նշել է Այվազյանը։
Նոր մշակույթ՝ քաղաքացիակենտրոն սպասարկմամբ
Նոր մոտեցումը միայն տեխնիկական միավորում չէ։ Այն ուղղված է արձագանքման մշակույթի ձևավորմանը՝ ժամանակակից լուծումների կիրառմամբ և քաղաքացիակենտրոն սպասարկման ապահովմամբ։
112 հեռախոսահամարին զանգահարելով՝ քաղաքացիները մեկ զանգով կարող են կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումը դառնում է ավելի արագ և արդյունավետ։
Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և քաղաքացիների նկատմամբ հարգալից ու պատասխանատու վերաբերմունքը։
«Յուրաքանչյուր զանգին պատշաճ արձագանքելը մեր հանձնառությունն է, և կենտրոնի անձնակազմը պատրաստ է լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները»,- ընդգծել է նա։
Հետագա ինտեգրում
Իրականացված բարեփոխումները հիմք են ստեղծել, որպեսզի հաջորդ տարվանից հնարավոր լինի նաև շտապօգնության կանչերի ինտեգրումը 112 համակարգում՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն և համակարգված արձագանք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․