«Օդի տուրքը» տարեկան ապահովում է 15–16 մլրդ դրամ եկամուտ․ քննարկվում է չեղարկման հնարավորությունը
Լուրեր |
«Օդի տուրքը» Հայաստանում գործում է շուրջ 17 տարի։
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ այսպես կոչված «օդի տուրքի» տարեկան հավաքագրվող ծավալը կազմում է շուրջ 15–16 միլիարդ դրամ։
«Օդի տուրքը» Հայաստանում գործում է շուրջ 17 տարի և սահմանված է 10,000 դրամ հաստատագրված դրույքաչափով, որը ներառվում է ավիատոմսերի արժեքի մեջ։ 2009 թվականի մարտից այն վճարում են Հայաստանից մեկնող բոլոր ուղևորները՝ օրենքով սահմանված բացառություններով։
Տուրքից ազատված են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, հաշմանդամները, վետերաններն ու նրանց այրիները, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոսներն ու Խորհրդային Միության հերոսները։
Ոլորտի խթանման նպատակով տարիների ընթացքում իրականացվել են մի շարք արտոնություններ․
-
2014 թվականից «օդի տուրքը» չեղարկվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանից իրականացվող թռիչքների համար՝ ցածրարժեք ավիաընկերությունների ներգրավման նպատակով,
-
2019 թվականի դեկտեմբերից հարկային արտոնություններ են սահմանվել նոր ուղղություններ բացող ավիաընկերությունների համար՝ երեք տարի ժամկետով, ևս երկու տարով երկարաձգման հնարավորությամբ։
Կառավարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է, որ այն ավիաընկերությունները, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել արտոնություններից, փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կկարողանան դիմել և ստանալ այդ հնարավորությունը։
Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ անհրաժեշտ է վերլուծել «օդի տուրքի» միջոցով հավաքագրված միջոցների օգտագործման արդյունավետությունը և դրանց ազդեցությունը ավիացիայի զարգացման վրա։ Նրա խոսքով՝ հնարավոր է դիտարկել նաև տուրքի ամբողջական չեղարկման տարբերակը՝ այն փոխհատուցելով զբոսաշրջային հոսքերի աճով և էժան ավիատոմսերի միջոցով առաջացող տնտեսական ազդեցությամբ։
Օրենսդրական նախաձեռնությունը քննարկումների արդյունքում ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․