Հոկտեմբերի 31-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Հայաստանն արդեն 1 մլրդ դրամ է հատկացրել COP-17-ի անցկացման նպատակով
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման համար ընդհանուր կպահանջվեն զգալիորեն ավելի մեծ ծախսեր, որոնք կկատարվեն մեկ տարվա ընթացքում։ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի Հայաստանում 2026թ. հոկտեմբերի 18-30-ը։
Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը 2026-ին կավելանան 812 մլն դրամով
Նախարարությանը կհատկացվի 15.36 մլրդ դրամ՝ 2025-ի համեմատ 812 մլն դրամով ավելի։ Բյուջեն կուղղվի բնապահպանական ծրագրերի և ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ծրագրերի բյուջեն կավելանա 10.7 մլրդ դրամով
2026-ին այս ուղղությամբ կհատկացվի 142.8 մլրդ դրամ։ Ամենախոշոր բաղադրիչը տարածքային զարգացման ծրագիրն է՝ 131.5 մլրդ դրամ բյուջեով։ Մարզերին տրամադրվող սուբվենցիաների համար նախատեսվել է 17.7 մլրդ դրամ։
2026-ի բյուջեից 2 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար
Բացի այդ, 2.5 մլրդ դրամ կուղղվի մետրոյի ենթակառուցվածքների նորոգման, իսկ 1 մլրդ դրամ՝ ուղևորափոխադրման ծառայությունների իրականացման համար։ Ընդհանուր ծախսը՝ 5.5 մլրդ դրամ։
2025-ի հունվար–սեպտեմբերին վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվելու համար տուգանվել է ավելի քան 20 հազար վարորդ
Նույն ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել մոտ 200 մլն դրամ՝ այս խախտումների դիմաց։ 2024-ին այդ ցուցանիշը կազմել էր 127 մլն դրամ։
Միջազգային
ԱՄՆ-ն և Չինաստանը դադարեցնում են միմյանց նավերի նկատմամբ կիրառվող փոխադարձ տուրքերը
12 ամսով ուժի մեջ եղած որոշումը կազատի մոտ 3.2 մլրդ դոլարի տարեկան վճարներից։ Այն ձեռք է բերվել Հարավային Կորեայում՝ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման ընթացքում։
Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, շահույթի նոր պատմական ռեկորդ է գրանցել
Երրորդ եռամսյակում ընկերության մաքուր շահույթը աճել է 33%-ով՝ հասնելով 34.98 մլրդ դոլարի։ Եկամուտը՝ 16% աճով։ Մեկ բաժնետոմսի շահույթը կազմել է 2.87 դոլար՝ նախորդ տարվա 2.12-ի փոխարեն։
Օտարերկրյա զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են ավելի քան 6 մլրդ լարի
2025-ի երրորդ եռամսյակում Վրաստան է այցելել շուրջ 3 մլն զբոսաշրջիկ։ Ամենաշատ այցելությունները գրանցվել են Թբիլիսիում և Աջարիայում։
Ֆրանսիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 0.5%-ով
Տարեկան կտրվածքով աճը կազմել է 0.9%։ Արտահանման ծավալը մեծացել է 2.2%-ով, մինչդեռ ներմուծումը նվազել է 0.4%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․