Հոկտեմբերի 29-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
73 ՏՏ ընկերություն 2025-ի հունվար–սեպտեմբերին պետական բյուջե է վճարել շուրջ 78 մլրդ դրամ
ՏՏ ոլորտի 73 խոշոր ընկերություն ապահովել է ՊԵԿ վերահսկող եկամուտների շուրջ 4%-ը։ Միայն շահութահարկով վճարվել է 11 մլրդ դրամ։ Նախորդ եռամսյակում խոշոր հարկատուների թվում ընդգրկված էր 76 ՏՏ ընկերություն։
Արդարադատության նախարարությանը 2026-ին կհատկացվի ավելի քան 24 մլրդ դրամ
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հատկացումները կաճեն 187 մլն դրամով։ Միևնույն ժամանակ՝ Բարձրագույն դատական խորհրդի բյուջեն կկրճատվի՝ կազմելով 16.8 մլրդ դրամ։
Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 մլրդ դրամով
2026-ին աշխատակազմին կհատկացվի 25.8 մլրդ դրամ։ ԱԺ-ի և նախագահի աշխատակազմի բյուջեները, հակառակը, կնվազեն՝ համապատասխանաբար 68 և 40 մլն դրամով։
Բոլոր բենզալցակայանները պետք է վերազինվեն՝ նոր անվտանգության չափանիշներով
2026-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր տեխնիկական պահանջներ։ Նախորդ ժամանակահատվածում կասեցվել է 276 բենզալցակայանի գործունեություն, որոնցից 71-ն արդեն ապամոնտաժվել է։
Ոստիկանությունը զգուշացնում է՝ արտարժույթի փոխանակման «գայթակղիչ» հայտարարությունները հաճախ խարդախ են
ՆԳՆ-ն հորդորում է փոխանակում կատարել միայն լիցենզավորված կետերում՝ խարդախ սխեմաների զոհ չդառնալու համար։ Նման դեպքեր գրանցվել են հատկապես սոցիալական ցանցերում՝ ոչ պաշտոնական էջերի միջոցով։
Միջազգային
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ համաձայնագիր կնքելու մասին
Հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում նախատեսված հանդիպման ժամանակ Վաշինգտոնն ու Պեկինը կարող են ստորագրել առևտրային նոր համաձայնագիր։ Այն կներառի մաքսատուրքերի նվազեցում և ֆենտանիլի արտադրության սահմանափակումներ։
Ռուսաստանն ու Ճապոնիան քննարկում են ուղիղ չվերթների վերսկսումը
Երկու երկրների ավիաընկերությունները դիտարկում են ավիահաղորդակցության վերականգնումը՝ պատերազմի պատճառով դադարեցված թռիչքներից հետո։ Քաղաքացիական հասարակության ավելի քան 120 կազմակերպություն աջակցել է նախաձեռնությանը։
Վրաստանի տրանզիտային միջանցքի ծանրաբեռնվածությունը նվազել է
2025-ի հունվար–սեպտեմբերին Վրաստանի տարածքով անցել է 357 հազար բեռնատար՝ նախորդ տարվա համեմատ նվազումով։ Բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 125 մլն լարի։
Հետաքրքիր
Apple-ը, Microsoft-ը և Amazon-ը պահպանել են աշխարհի ամենաթանկ բրենդերի դիրքերը
Interbrand-ի վարկանիշում առաջինը կրկին Apple-ն է՝ 470.9 մլրդ դոլար արժողությամբ։ Microsoft-ը և Amazon-ը հաջորդում են՝ համապատասխանաբար 388.5 և 319.9 մլրդ դոլարով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․