2025թ.-ի հոկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հոկտեմբեր ամսվա շուկայական տվյալները։
Ամսվա
ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող
վստահությունը և շուկայական ակտիվությունը։
Հոկտեմբերին Հայաստանի
ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի
առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է շուրջ 31 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ
երկրորդային շուկայում
իրականացվել է 104 գործարք՝ ավելի քան 26․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Կորպորատիվ
պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի
ծավալի 120% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 14.5 մլրդ
ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 986 գործարք՝ հոկտեմբերի վերջի դրությամբ բորսայում
շրջանառվող 164 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ
պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի
շուկայում առևտրի ծավալը
կազմել է մոտ 90 մլն ՀՀ
դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 462 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա
նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 7 %-ով, իսկ շուկայի
կապիտալիզացիան՝ 36.48%-ով*։
Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք։
Ռեպո
գործարքների ընդհանուր ծավալը
կազմել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ: Հոկտեմբերին կնքվել է 39 ռեպո գործարք։
Հոկտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում
իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում շուրջ 536 մլն ՀՀ դրամ ծավալով՝ 6 գործարքով։
Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.75– 383 դրամ
միջակայքում, առաջարկը՝ 383-383.95 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին
գինը կազմել է 382.93 դրամ։
Ամսական տվյալների համեմատական
գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում
*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ․ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը
Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի
կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել
Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով
արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի,
քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և
ռեեստրավարման ոլորտում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․