Հոկտեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը կթվայնացվեն
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ առաջարկին՝ ընդլայնելու օտարերկրացիների համար մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։ Կսահմանվեն միայն ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակներ, ներդրվելու է քվոտավորման համակարգ և աշխատանքային վիզայի նոր ձևաչափ՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանեցման նպատակով։
Հայաստանում խաղողի մթերման ծավալը հասել է 192 հազար տոննայի
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս տարի խաղողի մթերումները զգալիորեն աճել են․ նախորդ տարվա 160 հազար տոննայի փոխարեն մթերվել է արդեն 192 հազար տոննա, այդ թվում՝ մոտ 3 հազար տոննա տեխնիկական սորտեր։
Եվրամիության ներդրումները Հայաստանում կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ ծրագրերը ներառում են Սիսիան–Քաջարան մայրուղին և թունելը, Երևանի տրանսպորտի բարեփոխումը, «Կանաչ Երևան» նախաձեռնությունը և մանկապարտեզների վերանորոգում։ Ներդրումները կխթանեն կանաչ էներգետիկայի զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։
Հայաստանը դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար․ Քոուլ
Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի խոսքով՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը այն դարձնում է կարևոր տնտեսական խաչմերուկ։ Բրիտանիան շարունակելու է աջակցել Հայաստանի բիզնես միջավայրի մրցունակության և կենսունակության բարձրացմանը։
Օգոստոսին անշարժ գույքի շուկայում կատարվել է 4542 գործարք
Ամենաշատ գործարքները գրանցվել են Երևանում՝ 1563, իսկ մարզերից՝ Կոտայքում՝ 943։ Գործարքների թիվը վկայում է շուկայի կայուն ակտիվության մասին՝ չնայած գնային աճին։
Միջազգային
Nestlé-ն կկրճատի 16,000 աշխատատեղ՝ ծախսերը նվազեցնելու նպատակով
Շվեյցարական սննդային հսկան նախատեսում է մինչև 2026 թվականը կրճատել ծախսերը 3 միլիարդ ֆրանկով։ Կրճատումները հիմնականում կանդրադառնան արտադրության և մատակարարման շղթաների վրա։
Վրաստանում կկրճատվի դպրոցական և բարձրագույն կրթության տևողությունը
Դպրոցական կրթությունը կդառնա 11 տարի, բակալավրիատը՝ 3, մագիստրատուրան՝ 1 տարի։ Այս փոփոխությունները պայմանավորված են կրթական համակարգի արդիականացմամբ և օտարերկրյա ուսանողների թվի աճով։
Նոր Զելանդիան վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները
Պատճառը՝ Իրանի կողմից ուրանի հարստացման պայմանավորվածությունների խախտումն է։ Պատժամիջոցները կներառեն ֆինանսական սահմանափակումներ, մուտքի արգելքներ և ակտիվների սառեցում։
Հետաքրքիր
Forbes-ը հրապարակել է 2025-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը
Առաջին տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 280 մլն դոլար եկամուտով։ Նրան հաջորդում են Լիոնել Մեսսին՝ 130 մլն դոլարով և Կարիմ Բենզեման՝ 104 մլն դոլարով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․