Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և փոխանցել երեք ուղերձ․
«Արցախը եղել է, կա և կլինի»,
«Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո մի մասի»,
«Իսկական հերոսը նա է, ով հույս է վառել այնտեղ, որտեղ այն չկա»։
Ռուսական ցորենը հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Կառավարությունը դա գնահատել է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և խաղաղության հաստատման գործնական քայլ՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում։
Ռուսաստանի փոխվարչապետը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրությունների մասին
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի վերականգնումը «իրական ներդրում է» Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում և ընդգծում է համագործակցության ընդհանուր ձգտումը։
Ռուսական ցորենի նոր մատակարարումներ՝ մինչև 2026-ի հունվար
ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ Հայաստան կժամանի ևս 132 վագոն ռուսական ցորեն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Սա 1990-ականներից ի վեր առաջին նման դեպքն է։
Թրամփը կոչ է արել դադարեցնել շաթդաունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականներին հորդորել է դադարեցնել բյուջետային փակումը՝ ասելով․ «Պետք է բացել երկիրը»։ ԱՄՆ-ում կառավարական ֆինանսավորման դադարեցման հետևանքով պետական կառույցները շարունակում են չաշխատել։
Իրանի և Ֆրանսիայի առաջնորդների հեռախոսազրույցը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ զրույցում ընդգծել է, որ վստահության վերականգման պատասխանատվությունը Արևմուտքի վրա է, ոչ թե Թեհրանի։ Զրույցը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության ֆոնին։
Բելգիայում հրդեհվել է «Բարսելոնայի» երկրպագուների ավտոբուսը
Բրյուգեում, խաղից մի քանի ժամ առաջ, հրդեհվել է «Բարսելոնայի» երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը։ Տուժածների մասին տվյալներ չկան։
Սննդամթերքի գներն աճել են՝ առավելապես յուղի և սուրճի խմբերում
2025թ. հոկտեմբերին սննդամթերքի գներն աճել են միջինում 3.7%-ով։ Ամենամեծ գնաճը գրանցվել է բուսական յուղի (13.5%) և սուրճի (11.9%) խմբերում։ Գների նվազում է արձանագրվել միայն մրգերի դեպքում՝ մոտ 4.9%։
Ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 700 հազար դրամի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում արդեն կան ուսուցիչներ, որոնց աշխատավարձը գերազանցում է 700 հազար դրամը։ Ըստ նրա՝ կրթության ոլորտում շարունակվում են վարձատրության բարձրացման գործընթացները։
Tesla-ի տնօրենների խորհուրդը՝ Մասկի հնարավոր հեռացման մասին
«Tesla»-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Իլոն Մասկը կարող է հեռանալ, եթե ներդրողները մերժեն նրա գրեթե մեկ տրիլիոն դոլար արժողությամբ փոխհատուցման ծրագիրը։ Քվեարկությունը նախատեսված է առաջիկայում։
Հայաստանը՝ Wanderlust մրցանակաբաշխության լավագույն ուղղությունների շարքում
Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը Wanderlust Reader Travel Awards 2025-ի «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» անվանակարգում՝ ընդգծելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։
ԱՄՆ-ում նավթի պաշարներն աճել են
Ամերիկյան նավթի պաշարները մեկ շաբաթում ավելացել են 5.2 միլիոն բարելով։ Միևնույն ժամանակ բենզինի պաշարները նվազել են 4.7 միլիոն բարելով։
Շաթդաունը կրճատում է օդանավակայանների աշխատանքը
ԱՄՆ-ի ամենաբեռնված օդանավակայանները սկսել են կրճատել չվերթների սպասարկումը՝ շաթդաունի հետևանքով։ Հարյուրավոր չվերթներ կարող են չեղարկվել։
Ուկրաինայում աշխատուժի պակասը հասել է 30%-ի
Ուկրաինայի Միգրացիոն ծառայության տվյալներով՝ գործատուները չեն կարողանում համալրել թափուր հաստիքները։ Արտաքին աշխատողների ներգրավումը դարձել է հիմնական լուծում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․