Նոյեմբերի 5-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կհասնի Հայաստան։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան։ Իրադարձությունը կարևոր է փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման տեսանկյունից։
Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ նոր չվերթներ կլինեն դեպի Երևան, Գյումրի, Ստամբուլ և հնարավոր է՝ Անկարա։ Շիրակ օդանավակայանը նույնպես կմիանա չվերթներին։
Վիզաների ազատականացման գործընթացը մտնում է կարևոր փուլ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Յոհաննես Լուխներին՝ քննարկելով գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ Նախարարը նշել է, որ վիզաների ազատականացման ծրագիրը դիտարկվում է որպես բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։
Գործադիրը նպատակ ունի նվազեցնել ՀՀ սահմանի անցման կետերում կուտակումները։ Առաջարկվում է սահմանել բնապահպանական և ճանապարհային հարկերի վճարման մինչև 15-օրյա ժամկետ ՀՀ սահմանը հատելուց հետո։ Բացի այդ, նախատեսվում է որոշ դեպքերում ազատել բեռնատարներին ճանապարհային հարկից, եթե ելքը եղել է ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված։
2025թ․ հունվար–սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8.2%-ով՝ կազմելով 7,355.6 մլն կՎտժ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 20.9%, ՀԱԷԿ-ի՝ 6%, իսկ ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 15.3%։
Միջազգային
ԱՄՆ-ն դադարեցնում է ՄԱԿ-ի ֆինանսավորումը բարեփոխումների ակնկալիքով։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցի խոսքով՝ կազմակերպության բյուջեն կկրճատվի 15%-ով, ինչը կնվազեցնի անձնակազմը 18%-ով և խաղաղապահ ուժերը՝ 25%-ով։ Կրճատումները պայմանավորված են մի շարք երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի կողմից վճարումների չկատարմամբ։
Իրաքը չեղարկել է ռուսական «Լուкойլ»-ից հում նավթի երեք բեռի առաքումը՝ նախատեսված նոյեմբերի 11-ին, 18-ին և 26-ին։ Ընկերությունը վերջին շրջանում տուժում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներից։
Մի շարք գերմանական քաղաքներ տնտեսական պատճառներով հրաժարվել են ավանդական սուրբծննդյան տոնավաճառներից։ Պատճառը՝ անվտանգության ապահովման և պաշտպանական միջոցների աճող ծախսերն են, որոնք գերազանցել են 17.5 հազար եվրոն։
Վրաստանից 2025թ․ հունվար–սեպտեմբերին արտահանվել է 82,527 ավտոմեքենա՝ ընդհանուր 2.003 միլիարդ դոլար արժողությամբ։ 2024թ․ նույն ժամանակահատվածում վերաարտահանվել էր 78,610 մեքենա՝ 1.762 միլիարդ դոլար արժեքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․