Նոյեմբերի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր |
ՏԵՂԱԿԱՆ
Գյուղատնտեսության պետական աջակցությունից օգտվող տնտեսվարողների համար կբարելավվի հարկային միջավայրը
Պետական աջակցության ծրագրերով տրամադրվող վարկերը, լիզինգի գումարները և տոկոսային սուբսիդիաները շահութահարկի տեսակետից չեն համարվի եկամուտ, և դրանցով կատարված ծախսերը չեն համարվի ծախս։ Կկիրառվի մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը՝ 2024-ից սկսվող հարաբերությունների համար։
Երևանում օգոստոսի 19-ից 860 վարչական ակտ է սահմանվել տրանսպորտում առանց տոմսի երթևեկելու համար
438 անձի որոշում է կայացվել, որոնցից 134-ը՝ առանց տոմսի, 99-ը՝ չվավերացված վճարային միջոցի օգտագործման համար։ Ստացվել է 124 բողոք։
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2025թ․ սեպտեմբերին կազմել են 11.9 տրիլիոն դրամ
Ակտիվներն աճել են 17.8%-ով։ Պարտավորությունները կազմել են 10 տրիլիոն դրամ։
Օտարերկրացիները Հայաստանի հաշվառված ավտոմեքենայով խախտումների համար կվճարեն տուգանքը սահմանին
Տուգանքները կմիանան սահմանային հսկողությանը, որպեսզի օտարերկրյա վարորդները պարտադիր մարեն խախտումները դուրս գալուց առաջ։ Պետբյուջեն տարեկան մոտ 90 մլն դրամ է կորցնում չմարված ակտերի պատճառով։
2025թ. հոկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվը հասել է 810,074-ի
Տարվա ընթացքում աճել է 30,923 աշխատատեղով։ Պապոյանը սա գնահատել է որպես ռեկորդային ցուցանիշ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն պատրաստ է նվազեցնել ԵՄ-ից ներկրվող տավարի մսի և ցիտրուսների մաքսատուրքերը
Պայմանականությունը՝ ԵՄ-ի կողմից որոշ սանիտարական նորմերի մեղմացում, որոնք խոչընդոտում են ամերիկյան ապրանքների մուտքը։
Սուրճի համաշխարհային գները կտրուկ նվազել են
ԱՄՆ-ի մաքսատուրքերի նվազման լուրերի ֆոնին Նյու Յորքի բորսայում արաբիկայի գինը նվազել է 3.9%, ռոբուստան՝ 5%։
ԵՄ-ն 2025թ․ ԱՄՆ-ից գնել է 200 մլրդ դոլարի էներգառեսուրսներ
ԱՄՆ-ից ներմուծվող LNG-ի մասնաբաժինը հասել է 60%-ի։ ԵՄ-ն պարտավորվել է մինչև 2028թ․ ԱՄՆ-ից գնել 750 մլրդ դոլարի էներգակիրներ, զենք և չիպեր։
Վրաստանի տնտեսական աճը 2025-ին կգերազանցի 7%՝ հասնելով 7.3%-ի
2026–2027թթ․ աճը կանխատեսվում է 5–5.5%։ Պետական պարտքը կիջնի մինչև ՀՆԱ-ի 35%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․