Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Սաղաթելյանն ու Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով։ Պաշտպան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ որոշումը կբողոքարկվի։ Կալանքը կիրառվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորանքների և սպառնալիքների կապակցությամբ։
ՀԱՄԱՍ–Իսրայել գերիների փոխանակումը վտանգված է
Գազայում զոհված պատանդների վերջին չորս մարմինների որոնումը բարդացել է, ինչը կարող է ձգձգել փոխանակման գործընթացը։ Մարմիններից մեկը պահում է «Իսլամական ջիհադը», մյուսների գտնվելու վայրը դեռ հստակ չէ։
Թուրքական հրշեջ ինքնաթիռը կործանվել է՝ օդաչուն զոհվել է
Խորվաթիա ուղևորվող թուրքական հրշեջ ինքնաթիռը կործանվել է ռադարի հետ կապը կորցնելուց հետո։ Օդաչուն, որը միայնակ էր ինքնաթիռում, մահացել է։
Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ պահանջելով պատասխանատվություն Թրամփից
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին պահանջել է պատասխանատվության ենթարկել Թրամփին՝ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների համար՝ նշելով, որ ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի հասցված վնասը։
Հայաստանի հավաքականը պարտվել է Հունգարիային
Հայաստանի ազգային հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Հունգարիային և զրկվել է անցումային փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։
Վերակառուցվում է Հայանիստ–Արմավիր ճանապարհի փլուզված կամուրջը
Պետբյուջեի միջոցներով ընթանում են կամրջի կառուցման աշխատանքները։ Նոր հեծաններն ու մայթերը արդեն տեղափոխվել են, աշխատանքները շարունակվում են մեծ տեմպերով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․