Հնդկաստանում արձանագրվել է Նիպահ վիրուսի բռնկում
Լուրեր |
Նիպահ վիրուսը զոոնոզ հիվանդություն է, որը կարող է փոխանցվել կենդանիներից մարդկանց։
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում արձանագրվել է Նիպահ վիրուսի բռնկում։ Տեղեկատվության համաձայն՝ հիվանդությունն արդեն տարածվել է բուժաշխատողների շրջանում, ինչի ֆոնին մի շարք երկրներ խստացրել են Հնդկաստանից ժամանող ուղևորների առողջապահական վերահսկողությունը։
Տարածման կանխարգելման նպատակով Թաիլանդը սկսել է ստուգումներ իրականացնել Արևմտյան Բենգալիայից ժամանող ուղևորների նկատմամբ՝ երեք միջազգային օդանավակայաններում։ Նեպալում ստուգումները իրականացվում են ինչպես Կատմանդու օդանավակայանում, այնպես էլ Հնդկաստանի հետ ցամաքային սահմանային անցակետերում։
Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի իշխանությունները ևս հայտարարել են սահմանային անցակետերում բժշկական հսկողության խստացման մասին՝ հաշվի առնելով տարածաշրջանային ռիսկերը։
Հունվարի սկզբին Արևմտյան Բենգալիայում Նիպահ վիրուսով վարակվել է հինգ բուժաշխատող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Վարակվածների հետ շփման մեջ եղած մոտ 110 անձ մեկուսացվել է կարանտինային պայմաններում։
Նիպահ վիրուսը զոոնոզ հիվանդություն է, որը կարող է փոխանցվել կենդանիներից մարդկանց։ Մասնագետների տվյալներով՝ հիվանդության դեմ հաստատված պատվաստանյութ կամ արդյունավետ բուժում ներկայում գոյություն չունի։ Մահացության մակարդակը, ըստ տարբեր գնահատականների, կարող է կազմել 40-ից մինչև 75 տոկոս։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․