Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
Լուրեր |
Սա Netflix-ի առաջին նման մասշտաբի գործարքը կլինի:
Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery մեդիա կոնգլոմերատի հետ՝ իր կինո- եւ հեռուստատեսային ստուդիաները, ինչպես նաեւ HBO Max սթրիմինգային հարթակը ձեռք բերելու համար: Գործարքը կարող է «տեկտոնական տեղաշարժեր» առաջացնել ԱՄՆ մեդիա բիզնեսում, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Ընկերությունները կարող են հայտարարել գործարքի մասին առաջիկա օրերին: Եթե կարգավորող մարմինները արգելափակեն գործարքը, Netflix-ը կվճարի 5 միլիարդ դոլարի տուգանք: Warner Bros. մալուխային հեռուստաալիքները՝ CNN, TBS եւ TNT-ն, չեն մասնակցի գործարքին. դրանք կմիավորվեն առանձին ընկերության մեջ, պարզաբանել է գործակալությունը: «Եթե գործարքը կնքվի, այն կհանգեցնի տեկտոնական տեղաշարժի զվարճանքի ոլորտում՝ միավորելով աշխարհի ամենամեծ վճարովի սթրիմինգային ծառայությունը Հոլիվուդի ամենահին եւ ամենահարգված ստուդիաներից մեկի հետ»,- գրել է գործակալությունը:
Նշվել է, որ սա Netflix-ի առաջին նման մասշտաբի գործարքը կլինի: Ընկերությունը ոչ միայն հասանելիություն կստանա HBO-ի անմիջական մրցակցի կոնտենտին, այդ թվում՝ «Սոպրանոների կլանը» եւ «Գահերի խաղը» սերիալներին, այլեւ Warner Bros.-ի գրադարանին, այդ թվում՝ «Հարի Փոթեր» ֆրանշիզային եւ «Ընկերներ» սերիալներին:
Warner Bros. Discovery-ի հետ գործարքի այլ հավակնորդների թվում էին Comcast-ը եւ Paramount Skydance-ը: Վերջինի համար Netflix-ի հաղթանակը հարված կլիներ, նշել է գործակալությունը: Paramount Skydance-ի ղեկավարությունն առաջարկել է ամենահավակնոտ պայմանները՝ այն պատրաստ էր ձեռք բերել Warner Bros. Discovery-ի ամբողջ բիզնեսը՝ վճարելով բացառապես արտարժույթով, այսինքն՝ առանց պարտքի կամ այլ ֆինանսական գործիքների օգտագործման։
Warner Bros. Discovery-ի վաճառքը տեղի է ունենում մեդիա բիզնեսում ընթացող փոփոխությունների ֆոնին: Սպառողներն ավելի ու ավելի քիչ են դիտում մալուխային հեռուստատեսություն: Գործակալությունը գրել է, որ երրորդ եռամսյակում Warner Bros.-ի եկամուտները նվազել են 23 տոկոսով, քանի որ հաճախորդները չեղարկել են բաժանորդագրությունները եւ փնտրել են ժամանցային կոնտենտի այլընտրանքային աղբյուրներ: Եթե բանակցությունները հաջող լինեն, Netflix-ի կողմից վերահսկվող սթրիմինգային ծառայությունների բաժանորդների ընդհանուր թիվը կհասնի 450 միլիոնի, ինչը կարող է գրավել հակամենաշնորհային մարմինների ուշադրությունը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․