Nestlé-ն համաշխարհային մակարդակով հետ է կանչում NAN մանկական կաթնախառնուրդների որոշ խմբաքանակներ
Լուրեր |
Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ նշված տոքսինը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր։
Nestlé ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել NAN ապրանքանիշի մանկական կաթնախառնուրդների որոշ խմբաքանակներ՝ ցերևիլիդ տոքսինով հնարավոր աղտոտման ռիսկի պատճառով։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ նշված տոքսինը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր։ Թեև տվյալ արտադրանքի օգտագործման հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, հետկանչը իրականացվում է նախազգուշական նպատակով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերությունները սկսել են հետկանչի գործընթացը՝ հավաքելով ապրանքը իրացման կետերից։
Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ նշված խմբաքանակների արտադրանքը հայտնաբերելու դեպքում քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան դրանց ձեռքբերումից և անմիջապես տեղեկացնեն Տեսչական մարմնին 118 թեժ գծի հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա և անվճար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․