Մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան կտրամադրվի կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
Լուրեր |
Ծրագրի նպատակն է արագ արձագանքել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կացարանի կարիք ունեցող ընտանիքների խնդիրներին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել բնակարանի խնդիր ունեցող ընտանիքներին։
Նախարարությունից հայտնում են, որ համապատասխան կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է «e-draft.am» հարթակում՝ հանրային քննարկման նպատակով։
Ծրագրի նպատակն է արագ արձագանքել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կացարանի կարիք ունեցող ընտանիքների խնդիրներին։
Նախագծով նախատեսվում է ժամանակավոր կացարան տրամադրել սոցիալապես անապահով, սեփական բնակելի տարածք չունեցող կամ բնակության համար ոչ պիտանի պայմաններում ապրող անձանց։
Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես արագ հավաքվող և տեղափոխելի ժամանակավոր բնակարան։
Բացի այդ, սահմանվելու են շահառուների ընտրության չափանիշները, դիմումների ընդունման և գնահատման միասնական համակարգը, ինչպես նաև տրամադրման ընթացակարգը և ժամկետները։
Նախարարության գնահատմամբ՝ այս լուծումը հնարավորություն կտա հրատապ իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․