ՄԻՊ-ը գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հարցը սահմանել է որպես տարվա առաջնահերթություն
Լուրեր |
Պաշտպանը կարևորում է քրեական վարույթների օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի այս տարվա գործունեության առաջնահերթությունների թվում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման նոր ու արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը։
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, ոլորտում ստացված դիմում-բողոքների և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ կարևորելով կառուցողական երկխոսությունը թե՛ գործարար համայնքի ներկայացուցիչների, թե՛ պետական մարմինների հետ։
Գործարարության ոլորտում ստացվող բողոքների զգալի մասը վերաբերում է քրեական վարույթի շրջանակում իրականացվող խուզարկություններից հետո տարածքների կապարակնքման և դրանք երկար ժամանակ փակ պահելու դեպքերին, ինչպես նաև խուզարկության ընթացքում առգրավված այնպիսի իրերի՝ համակարգիչների, էլեկտրոնային կրիչների և սարքավորումների չվերադարձմանը, որոնք էական նշանակություն ունեն ձեռնարկատիրական գործունեության անխոչընդոտ իրականացման համար։
Այսպիսի իրավիճակների հետևանքով մի շարք դեպքերում անձինք տևական ժամանակ զրկված են լինում իրենց ձեռնարկատիրական գործունեությունը, այդ թվում՝ կոնկրետ տարածքներում, շարունակելու հնարավորությունից։
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ որոշ դեպքերում անհատական բողոքներով բարձրացված հարցերը իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում ստանում են լուծում, և այս համատեքստում Պաշտպանը կարևորում է պետական մարմինների հետ ձևավորված համագործակցությունը։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է համակարգային լուծումների անհրաժեշտությունը և խնդրահարույց է համարում այն պրակտիկան, երբ խուզարկությունից կամ տարածքի կապարակնքումից հետո անձանց սեփականության, տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքները սահմանափակվում են տևական ժամանակ՝ առանց այդ սահմանափակումների անհրաժեշտության և բացառիկ իրավական շահի պատշաճ հիմնավորման։
Պաշտպանը կարևորում է քրեական վարույթների օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, սակայն միաժամանակ ընդգծում է, որ գործարարների իրավունքների սահմանափակման յուրաքանչյուր դեպք պետք է համապատասխանի իրավաչափության և համաչափության չափանիշներին։
Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ խնդիրներ ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և զեկույցներում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․