ՄԻՊ-ը արձանագրել է միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների խախտումներ
Լուրեր |
Որոշ երեխաների մոտ արձանագրվել են նաև հոգեբանական խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանը որոշում է կայացրել 2025–2026 ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից երկրորդ դասարան ընդունված երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
Պաշտպանի աշխատակազմին նշված երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ։ Իր որոշմամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանը արձանագրել է խնդիրներ երեխայի կրթության, հանգստի և ժամանցի իրավունքի, ինչպես նաև երեխայի լավագույն շահի ապահովման պահանջի իրացման հետ կապված։
Որոշմամբ արձանագրվել է, որ մի շարք երեխաներ չեն հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Միաժամանակ իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանի մի շարք բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունները բացակայում են կամ դրանց թիվը բավարար չէ։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ միջազգային չափանիշների համաձայն նախադպրոցական կրթության ապահովումը պետության պարտավորությունն է, քանի որ այդ փուլում ձևավորվում են սոցիալական, հաղորդակցման, ճանաչողական և ուսումնական գործընթացին մասնակցելու հիմնարար հմտությունները։ Այդպիսի կրթության բացակայության պայմաններում նշված հմտությունների ապահովումը պետք է երաշխավորվի առնվազն տարրական կրթության միջոցով։
Պաշտպանի որոշմամբ արձանագրվել է նաև, որ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են առաջին և երկրորդ դասարանների կրթական ծրագրերով նախատեսված նյութի յուրացման դժվարություններ։ Քանի որ երեխաները չեն հաճախել առաջին դասարան, համապատասխան ուսումնական նյութը ուսումնասիրվում է երկրորդ դասարանի ծրագրի հետ զուգահեռ, ինչի հետևանքով երեխաները հաճախ մասնակցում են երկարօրյա խմբերի և լրացուցիչ դասընթացների՝ զրկվելով խաղի, հանգստի և լիարժեք ժամանցի հնարավորությունից։
Որոշ երեխաների մոտ արձանագրվել են նաև հոգեբանական խնդիրներ՝ վախ, անհանգստություն, ինքնավստահության պակաս, հուզական լարվածություն և համադասարանցիների հետ շփման դժվարություններ։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ պետությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան չի երաշխավորել երեխաների կրթական գործընթացի ներդաշնակությունը նրանց իրական կարողությունների և հոգեբանական պատրաստվածության հետ, ինչի հետևանքով խախտվել են երեխայի հանգստի, ժամանցի, տարիքին համապատասխան խաղին մասնակցելու իրավունքը և երեխայի լավագույն շահի ապահովման պահանջը։
Վերոգրյալի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը առաջարկել է միջոցներ ձեռնարկել օրենսդրական դաշտի կատարելագործման, նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման, երեխայակենտրոն կրթական միջավայրի ձևավորման և երեխաների հետ աշխատող մասնագետների պատրաստվածության բարձրացման ուղղությամբ։ Առաջարկվել է նաև անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխայի կրթության կազմակերպման գործընթացում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․