Մետրոպոլիտենի աշխատանքի խափանման պատճառով մետրոյի կայարաններում մեծ կուտակումներ են
Լուրեր |
Մետրոպոլիտենը պարզաբանել է, որ խափանումը պայմանավորված է եղել հոսանքի տատանումներով:
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի խափանման պատճառով կայարաններում առաջացել են մեծ կուտակումներ։
Խափանումը զգալիորեն ազդել է քաղաքի տրանսպորտային հոսքերի վրա, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են եղել օգտվել տաքսիներից, իսկ գները կտրուկ բարձրացել են։
Ուևորներից մեկը պատմել է, որ առավոտյան «Գարեգին Նժդեհ» կայարանից շարժվելուց կարճ ժամանակ անց ուղևորներին իջեցրել են վագոններից՝ առանց հստակ պատճառի նշման։
Նրա խոսքով՝ ուղևորներին տեղափոխել են այլ վագոնով մինչև «Սասունցի Դավիթ» կայարան, որտեղից մարդիկ շարունակել են ճանապարհը ավտոբուսներով։
Մետրոպոլիտենը պարզաբանել է, որ խափանումը պայմանավորված է եղել հոսանքի տատանումներով, ինչի հետևանքով բաց հատվածում առաջացել է տեխնիկական խնդիր։
Նշվում է, որ այս պահին մասնագետները տեղում իրականացնում են վերականգնման աշխատանքներ։
Ժամանակավորապես մետրոն անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Քաղաքացիներից խնդրում են ըմբռնում՝ մինչև խնդրի ամբողջական լուծումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․