«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է
Լուրեր |
Կապալառուն ներկայացրել է նոր աշխատանքային գրաֆիկ
ՀՀ կառավարությունը մարտի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրին։
Ծրագրի շրջանակում ներգրավված են ՎԶԵԲ-ի վարկային միջոցներ՝ 10 626 263 եվրո, ինչպես նաև ԵՄ ներդրումային դրամաշնորհ՝ 10 520 000 եվրո։ Միջոցներն ուղղված են Մեղրի համայնքում միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր սահմանային անցակետի կառուցմանը։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է համաֆինանսավորել ԱԱՀ-ի գծով ծախսերը՝ շուրջ 2.1 մլն եվրո։
Ժամկետների փոփոխություն
Ծրագրի իրականացումը հետաձգվել է «Covid-19»-ի և 44-օրյա պատերազմի հետևանքով։
Շինարարական աշխատանքների համար 2023 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքվել «TANA ENERGY MANAGEMENT» ընկերության հետ։ Նախատեսված 920 օրվա փոխարեն սահմանվել է 980 օր, իսկ աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին։
2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքվել նաև «Roughton International Limited» ընկերության հետ՝ շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության նպատակով։
Նոր ավարտի ժամկետ
Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տեխնիկական և գործառութային փոփոխությունները, այդ թվում՝ մաքսային մարմինների և ԱԱԾ գործառույթների փոփոխությունները, ազդել են շինարարության տեմպերի վրա և առաջացրել նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն։
Կապալառուն ներկայացրել է նոր աշխատանքային գրաֆիկ, ըստ որի՝ շինարարության ավարտը նախատեսվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջը։
Դրամաշնորհային համաձայնագրով դրամաշնորհային միջոցների հասանելիության վերջնաժամկետը, որը սկզբնապես սահմանված էր մինչև 2024 թվականի հունվարի 31-ը, հետագայում երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․