ԱՄՆ-ում առաջարկել են մուտքի արգելք դնել այն երկրների վրա, որոնց քաղաքացիները սպառնալիք են ներկայացնում
Լուրեր |
Նախարարը չի հստակեցրել, թե որ կոնկրետ երկրների մասին կարող է խոսք գնալ տվյալ նախաձեռնության համատեքստում:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը առաջարկել է մուտքի լիակատար արգելք սահմանել այն երկրների համար, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ են սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգության համար։
«Ես հենց նոր հանդիպեցի [ԱՄՆ] նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ես խորհուրդ եմ տալիս ամբողջական արգելք մտցնել [ԱՄՆ] մուտքի համար բոլոր այն անիծյալ երկրների համար, որոնք մեր պետությունը հեղեղել են մարդասպաններով, մակաբույծներով և արտոնություններով տարված թմրամոլներով», - գրել է Նոեմն իր X սոցիալական ցանցի էջում։
Միաժամանակ, նախարարը չի հստակեցրել, թե որ կոնկրետ երկրների մասին կարող է խոսք գնալ տվյալ նախաձեռնության համատեքստում։ Ավելի վաղ ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել էր, որ կազմակերպելու է 19 երկրներից ապաստան հայցողներին գրին քարտ տրամադրելու իրավաչափության ստուգում։ Այս միջոցառումը պետք է վերաբերի Աֆղանստանի, Բուրունդիի, Վենեսուելայի, Հաիթիի, Իրանի, Եմենի, Կուբայի, Լաոսի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիներին։ Նաև ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ-ում օտարերկրյա քաղաքացիներին ապաստան տրամադրելու դիմումների քննարկումը։ Այս բոլոր միջոցները հաջորդել են նախորդ շաբաթ ԱՄՆ Ազգային գվարդիայի մարտիկների վրա տեղի ունեցած հարձակմանը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թրամփը, իր վարչակազմը նախատեսում է արտաքսել երկիր ժամանած ապաստան հայցողներին և անորոշ ժամանակով կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից մարդկանց տեղավորումը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կասեցնում են Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․